Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը Հայաստանի զավթման ծրագիրը հանել է միջազգային հարթակներ, ոչնչից ստեղծել է օրակարգ. Թաթոյան

Մայիս 23,2025 12:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանը Հայաստանի զավթման ծրագիրը հանել է միջազգային հարթակներ, ոչնչից ստեղծել է օրակարգ։ Հայաստանի անվանումն անգամ շատ հարթակներում չեն գործածում այլևս` այն փոխարինելով «Արևմտյան Ադրբեջան»-ով:

Այսպես կոչված վերադարձի հարցով Հայաստանի վարչապետից ակնկալում են կոնկրետ ժամկետներ`այն ներկայացնելով որպես հաստատված իրողություն: Սյունիքի նկատմամբ են ներկայացնում տարածքային պահանջներ՝ այն անվանելով «Արևմտյան Զանգեզուր»:

Ներկայացված պահանջներն են՝ փոփոխել Սահմանադրությունը, հրաժարվել Անկախության հռչակագրից, Հայոց ցեղասպանության ճանաչման և Արցախի հարցերից:

Սա Հայաստանի զավթման ծրագիր է, որն ամբողջ ուժով ադրբեջանական իշխանությունն առաջ է տանում:

Հայաստանի իշխանության վախեցած, ադրբեջանական ու թուրքական իշխանության ողորմածությանն ապավինած կրավորական կեցվածքը միայն նպաստում է այս ծրագրի զարգացմանը, ադրբեջանական կեղծիքների միջազգայնացմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031