Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտ չի ներկայացվել: Հիմնանորոգման մրցույթը դեռ չի իրականացվել. քաղաքապետի մամուլի խոսնակը՝ Արին Բերդ փողոցի անմխիթար վիճակի մասին

Մայիս 23,2025 13:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Էրեբունի վարչական շրջանում՝ Արին Բերդ փողոցի խաչմերուկում լարված իրավիճակ է:

Քաղաքացիները փակել են Արցախի փողոցից ՋԷԿ և Արին Բերդ փողոց տանող խաչմերուկը. բողոքում են՝ ճանապարհն անմխիթար վիճակում է և բեռնատարները չեն կարողանում բեռներ հասցնել տնտեսվարողներին:

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկը Արին Բերդի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերը Երևանի քաղաքապետարանի կողմից 2025 թվականի ապրիլի 30-ին դրվել են մրցույթի:

Սակայն մրցույթին հայտ չի ներկայացվել։

Նոր մրցույթի հաղթող ճանաչվելուց հետո կհայտարարվի շինարարության մրցույթ, որից հետո էլ հիմնանորոգման աշխատանքները կմեկնարկեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031