Լրահոս
Օրվա լրահոսը

Կավելաշվիլի. Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ

Մայիս 23,2025 13:42

Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ: Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Sputnik Վրաստանը, «Իմեդի» հեռուստաալիքի եթերում այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։

«Վերջերս մեր տարածաշրջանում տեղի ունեցավ հակամարտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, և մենք հակամարտության դադարեցման շահագրգիռ կողմերից մեկն ենք։

Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկու երկրների կառավարություններին՝ հակամարտությունը դադարեցնելու պատրաստակամության համար։

Խաղաղությունն ու կայունությունը վճռորոշ նշանակություն ունեն տարածաշրջանի համար և հնարավորություններ են բացում բոլոր երեք երկրների համար»,- ասել է Միխեիլ Կավելաշվիլին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031