Լրահոս
Օրվա լրահոսը

«Սև բերդի» հարող տարածքների հետ կապված Վարդան Ղուկասյանի, ՔՊ-ի և ՀՀ դատախազության տեսակետները կարծես թե համահունչ են. Բալասանյանի պատասխանը

Մայիս 23,2025 19:58

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Խաչատուր Բալասանյանի պատասխանը Վարդան Ղուկասյանին

Առանձին-առանձին հարցազրույցներ չտալու համար որոշեցի այս կերպ անդրադառնալ Վարդան Ղուկասյանի հայտարարությանը՝ Սամվել Բալասանյանի և «Սև բերդի» հետ կապված:

Ինչ վերաբերում է Սամվել Բալասանյանին հարգելուն կամ չհարգելուն. հարկ եմ համարում նշել, որ մենք Վարդան Ղուկասյանի հարգանքի կարիքը չունենք: Գյումրիում, Շիրակի մարզում, ինչպես նաև ամբողջ Հայաստանում Սամվել Բալասանյանի վայելած հարգանքի մասին, կարծում եմ, բոլորը գիտեն: Մենք պարզապես չենք էլ բարձրաձայնում հարգում ենք Վարդան Ղուկասյանին թե՝ ոչ, նախընտրում ենք լռել՝ դուրս գալով ներկայիս քաղաքական տրամաբանությունից:

«Սև բերդի» մասին. այո՛, պետք է լինես կույր, որ չնկատես, թե ինչ հոյակերտ կառույց է ստացել Սամվել Բալասանյանը՝ աղբավայրի վրա: Ֆիքսենք մեկ կարևոր հանգամանք. «Սև բերդի» հարող տարածքների հետ կապված Վարդան Ղուկասյանի, «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության և ՀՀ դատախազության տեսակետները կարծես թե համահունչ են: Հույս ունեմ, ավելին՝ ներքին վստահություն ունեմ, որ այդ համընկնումը պատահական է:

Խաչատուր Սամվելի Բալասանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031