Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ այս պահը ո՞ր միջազգային փորձագետին եք թույլ տվել մասնակցել այդ կեղծիքին ու ֆարսին, իհարկե, ոչ մեկին. Տաթեւիկ Հայրապետյան

Մայիս 23,2025 20:55

Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուն այսօր առաջարկ է հնչեցրել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ ընթացող շինծու «դատավարության» մասին վավերագրական ֆիլմ նկարել։ «Ես նաև առաջարկում եմ, որ այս դատերին հրավիրվեն միջազգային փորձագետներ և դատավորներ։ Հայերի կատարած հանցագործություններն աշխարհին ներկայացնելու համար սա կարևոր է»,-ասել է պատգամավորը։

Փոխանցելով այս տեղեկությունը՝ պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթեւիկ Հայրապետյանն իր տելեգրամյան ալիքում գրում է. «Մեկը ձեզ հարց տա՝ դուք այդ ո՞ր միջազգային ներկայացուցչին պետք է հրավիրեք կամ մինչ այս պահը ո՞ր միջազգային փորձագետին եք թույլ տվել մասնակցել այդ կեղծիքին ու ֆարսին, իհարկե, ոչ մեկին, ավելին, դա անել փորձողների դեմ հետապնդում եք սկսել։

Ինքներդ մի նորակառույց դպրոցի շենք եք գտել՝ աշխարհից կտրված, անունը դրել ռազմական դատարան, դռները կողպել ու ձեզ ու ձեզ շոու եք անում՝ հայատյացության ու անարդարադատության մասին։ Եթե որևէ իրական փաստ ունենայիք, դա ի ցույց կդնեիք միջազգային դատական ատյաններում, այլ ոչ թե Հայաստանի ղեկավարությանը կհարկադրեիք հետ քաշել դատական հայցերը ու փակել Ադրբեջանում պետական մակարդակով հայերի դեմ քարոզվող ատելության թեման․․․»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031