«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը
Մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանը կազմակերպել էր ֆորում` Facing the New World Order, որն անց էր կացրել Բաքվում ու Ստեփանակերտում։ Հպարտ ելույթ էր ունեցել իրենց նախագահը, թե ինչ լավ տեղավորվել են ու այս նոր դրվածքում հաջողացրել իրենց նպատակին հասնել։ Այդ ֆորումին, ի թիվս այլոց, մասնակցել է Craig Oliphant-ը (պոստերը կից)։
Մյուս շաբաթ Երևանում տեղի ունեցող Yerevan Dialogue-ին ՀՀ ԱԳՆ փոխնախարարի հետ նույն պանելում նկատեցի նույն Craig Oliphant-ին։
Փաստորեն մեզ համար նորմա՞լ է, որ անձը գնում է էթնիկապես զտված Ստեփանակերտ, ելույթ է ունենում մի միջոցառմանը, որի նպատակն է վերահաստատել, որ Ադրբեջանը ճիշտ ու լավ է արել, որ հայերին սպանելով, խոշտանգելով, սովի ենթարկելով, լայնածավալ պատերազմ սկսելով՝ սեղմել դուրս է վտարել Արցախից, հետո էլ գալիս ու հարթակ է ստանում Երևանում։
ՀՀ արտաքին գործերի նախարարություն, կա՞ որևէ հարգելի պատճառ հենց իրեն հենց այս տարի հրավիրելու։
Հ.Գ. գուցե ավելի շատ էլ նման խոսնակներ կան, պարզապես իրեն ֆիքսեցի։