«ԱԺՄ կուսակցությունը 90-ականներին ընդդիմության ջահակիրն ու ավանագարդ էր։ Խավարի, սովի, ցրտի տարիներին լույս էր վառել հարյուր հազարավոր հայրենակիցների սրտերում։ Մեզնից ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ մայրաքաղաքում, գյուղերում և փողոցներում ժողովրդական համընդհանուր ծափողջյունների ներքո իշխանության եկածներն այսպիսի զարհուրելի բռնակալ կդառնան և այսպիսի ողբերգություն կբերեն հարազատ ժողովրդի գլխին իրենց պաշտոնամոլությամբ, ընչաքաղցությամբ, պարգևավճարներով, կեղծարարությամբ»,- «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության (ԱԺՄ) 18-րդ համագումարի ժամանակ հայտարարեց ԱԺՄ վարչության անդամ Լավրենտ Կիրակոսյանը։
Ըստ նրա՝ ՔՊ-ականների իշխանության այս յոթ տարիները մեր պատմության մեջ կմտնեն որպես սոսկալի ու սահմռկեցուցիչ, ծանր ողբերգություններով լեցուն, ամոթալի, նվաստացուցիչ, ստորացուցիչ մի դառը, անփառունակ ժամանակահատված։ Իշխանության գալու հենց առաջին օրերից իրենց վարած տխրահռչակ ներքին ու արտաքական քաղաքականություն, սեփական զրոյական կետ, ո՞վ է կասկածում, որ ես գլխավոր հրամանատար չեմ, ծննդատների փակում, բժշկական, կրթական հիմնարկների, մշակույթի, սպորտի բնագավառում բանիմաց մասնագետների զտում, ոստիկանապարեկառազմաքննչական համակարգի ուռճացում, դրանց աշխատավարձերի կրկնակի բարձրացում, խեղճ գյուղացիների վզին ծանրություն, կողոպուտ ու թալան․ այս ամենով հանդերձ երկիրը ներքաշեցին ծանր ճգնաժամի մեջ։ Հարազատ ժողովրդից թաքուն, մութ ու գաղտնի խաղեր տալով՝ թշնամու հետ մեր երկիրը ներքաշեցին չորս ողբերգական պատերազմների մեջ՝ հազարավոր զոհերով ու վիրավորներով։ ՔՊ-ականների ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը 21-րդ դարասկզբին հիմք դրեց հայկական նոր ցեղապսնության, հայթափման, արտագաղթի ճանապարհը բռնեցին տասնյակ հազարավոր ընտանիքներ Արցախից, ՀՀ-ին սահմանակից մի շարք շրջաններից։ Արցախին ոչ մեկ հազարամյակներ չկարողացավ ծնկի բերել, սակայն սա իր եվրոպացի՝ աստառը փոխած պաշտոնյաների հետ՝ Ալիևի կողմից գնված, մի ստորագրությամբ հայաթափեց Արցախը»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ