Լրահոս
Գործ, թե՞ խոսք
Օրվա լրահոսը

Ցավոք, նույն սկզբունքայնությունը բացակայում էր ձեր գործողություններից, պարոն Միկոյան․ Սա խորքային և սկզբունքային հակադրություն է քաղաքական վարքագծի, արժեքների և պետական մտածողության միջև․ Հենրիխ Դանիելյան

Մայիս 24,2025 21:51

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Բագրատ Միկոյանը հաճախ է խոսում տարբեր տեսակետների և մոտեցումների մասին՝ ընդգծելով, որ բազմաթիվ հարցերում կարող են լինել տարակարծություններ։ Դա, իհարկե, ընդունելի է և բնական։

Սակայն գոյություն ունեն հիմնարար արժեքային հարցեր, որոնցում տարակարծությունը դժվար է արդարացնել։ Երբ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցվեց բացահայտ քաղաքական բնույթի քրեական գործ և նա կալանավորվեց, Սերժ Սարգսյանը հանձնարարեց իր թիմակիցներին ցուցաբերել լիակատար աջակցություն Քոչարյանին։ ՀՀԿ-ն նախաձեռնել էր ստորագրահավաք՝ ի պաշտպանություն արդեն քաղբանտարկյալ դարձած նախագահի, և հնարավոր բոլոր հարթակներում հնչեցնում էր իր դիրքորոշումը՝ դատապարտելով քաղաքական հետապնդումը։

Ցավոք, նույն սկզբունքայնությունը բացակայում էր ձեր գործողություններից, պարոն Միկոյան, երբ շինծու քրեական գործ հարուցվեց ՀՀ երրորդ նախագահի՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Ոչ միայն որևէ քաղաքական գնահատական չհնչեց Ձեր կողմից՝ դատապարտելու իշխանությունների կողմից իրականացվող ակնհայտ քաղաքական հաշվեհարդարը, այլև այդ նույն օրը՝ գործի հարուցման հայտարարությունից անմիջապես հետո, ձեր ամբողջ հաղորդման բովանդակությունն ուղղված էր նախագահ Սարգսյանին և ՀՀԿ-ին թիրախավորելուն։

Սա պարզապես մոտեցումների տարբերություն չէ։ Սա խորքային և սկզբունքային հակադրություն է քաղաքական վարքագծի, արժեքների և պետական մտածողության միջև։

Հ.Գ Մնացածը սուտ է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031