Հետևելով պարտադիր զինվորական ծառայությունից գումարի դիմաց ազատվելու իշխանությունների կողմից նախաձեռնված օրենսդրական դաշտի բարելավմանը՝ ակնհայտ է դառնում, որ բանակը վերածում են շահույթը հետապնդող կառույցի:
Այդ բարելավման բարձրահնչած պատճառներից մեկը այն է, որ զորակոչիկները ցանկություն չունենալով ծառայել, ըստ էության, այսօրվա իշխանության պահած բանակում, ուստի այդ հետևանքով հսկայական քանակով դիմում են կոռուպցիոն գործարքների, իբրև առողջական խնդիրներ ունենալու պատրվակով՝ ազատվելով պարտադիր զինվորական ծառայությունից, սակայն իշխանությունները, իրազեկված լինելով վերոնշյալ հանգամանքների մասին, որևէ քայլ չեն ձեռնարկում իրավիճակը շտկելու համար:
Ընդ որում, իշխանության կարկառուն ներկայացուցիչներից շատերը ժամանակին ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից առողջական խնդիրներ ունենալու հետևանքով, սակայն պարբերաբար տեսնելով Ազգային ժողովի դահլիճում իրենց մասնակցությամբ բռնցքամարտերը, ապա հասկանալի է դառնում՝ ինչով է պայմանավորված իրենց համոզմունքը վերոնշյալ կոռուպցիոն դրսևորումների առկայության մասով, գուցե հենց դրանով է պայմանավորված, որ բացակայում է քաղաքական որոշում քրեաիրավական հարթակում վերացնել վերոնշյալ կոռուպցիոն դրսևորումները, հակառակ դեպքում զավեշտալի կդառնա, երբ քննությամբ հանկարծակի պարզվի, որ իշխանության ներկայացուցիչներից ոմանք ժամանակին գումարի դիմաց են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:
Համոզմունք ենք հայտնում, որ վերոնշյալ բարեփոխումներից առաջնահերթ կօգտվեն իշխանության և իշանությանը փոխկապակցված շրջանակների զավակները, իսկ գյուղա-բանվորական դասակարգի ներկայացուցիչների զավակները կընդգրկվեն պարտադիր զինվորական ծառայության, արդեն իսկ գործող օրենսդրական բարեփոխումների համաձայն՝ առողջական խնդիրներով:
Կարդացեք նաև
Հ.Գ. Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվողների հաշվին պետական բյուջեն լցնելով՝ հանրությունը հերթական անգամ ականատես կդառնա ոչ նպատակային պետական ծախսերի ավելացմանը, Սնուփ Դոգի չկայացված համերգը՝ վառ օրինակ:
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն