Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը Արցախի Եմիշճան գյուղում ամբողջությամբ ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանը

Մայիս 26,2025 11:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բռնազավթված Արցախում Ադրբեջանի կողմից Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանների և հուշահամալիրների ոչնչացման դեպքերը հասել են աննախադեպ մասշտաբների։ Հատկանշական է, որ Ադրբեջանի իշխանությունները հատկապես համակարգված կերպով են իրականացնում այս վանդալիզմը՝ առավել ակտիվանալով Հաղթանակի 80-ամյակի նախաշեմին և դրանից հետո։

Եվ սա այն պարագայում, երբ ադրբեջանական իշխանությունները բաց չեն թողնում որևէ առիթ` ներկայացնելու, թե իբր իրենք «բացառիկ ներդրում» ունեն ֆաշիզմի դեմ պայքարի ու հաղթանակի գործում, և Հայրենական պատերազմի հաղթանակը կերտած հայազգի հերոսներին ու մարշալներին էլ վերագրում է «ադրբեջանական ծագում»` այստեղ ևս խեղաթյուրելով պատմությունը։
Ադրբեջանական կողմի կողմից իրականացվող համակարգված վանդալիզմի հերթական դրսևորումը, ըստ արբանյակային լուսանկարների նախնական վերլուծության, արձանագրվել է բռնազավթված Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Եմիշճան գյուղում։ Նախնական տվյալների համաձայն՝ ամբողջությամբ ոչնչացվել է Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանը։ Արբանյակային պատկերները հրապարակվել են Արարատ Պետրոսյանի տելեգրամյան ալիքում:

Հարկ ենք համարում նշել, որ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 243.4 հոդվածը նախատեսում է պատիժներ նաև ՌԴ սահմաններից դուրս Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դրսևորումների համար։ («Статья 243.4 УК РФ. Уничтожение либо повреждение воинских захоронений, а также памятников, стел, обелисков, других мемориальных сооружений или объектов, увековечивающих память погибших при защите Отечества или его интересов либо посвященных дням воинской славы России (новая редакция с комментариями)», Уголовный кодекс РФ, https://ukodrf.ru/statya-243-4)
Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ Արցախում կատարվում է 21-րդ դարի ամենախոշոր մշակութային ցեղասպանություններից մեկը։

Սա պատմություն չէ միայն մի որևէ մշակութային հուշարձանի հանդեպ կատարված վանդալիզմի մասին։ Մենք գործ ունենք քաղաքակրթական պատերազմի հետ, երբ ընդամենը մեկ դար առաջ աշխարհի քաղաքական քարտեզին հայտնված մի պետություն փորձում է «իրեն վերագրել տարածքներ»` հազարամյակների պատմություն ունեցող Հայաստանում, որի անբաժանելի մասն է եղել ու կա Արցախը և որը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։

Մինչդեռ Արցախում վանդալիզմի ենթարկվող հայկական ժառանգությունը համաքրիստոնեական արժեք է, իսկ Հայրենական հուշարձանները ` անկախ նրանց գտնվելու վայրից, ժողովուրդների հիշողությունն են, որոնք տեսել են ֆաշիզմի ու պատերազմի սարսափները։

Այսպիսի դրսևորումների ու հիմնախնդիրների ֆոնին առնվազն անընդունելի ենք համարում այն դրվագը, երբ ֆաշիզմի գաղափարախոսության կրող, քսենոֆոբիայի ջատագով երկրի առաջնորդի պաշտոնյան` Մեհրիբան Ալիևան արժանանում է բարձր շքանշանի Համայն Ռուսիո Պատրիարքի կողմից։ Մինչդեռ ակնկալում ենք հենց Ռուս Ուղղափառ եկեղեցու արձագանքը` հայկական մշակութային ժառանգության դեմ ադրբեջանական պետության կողմից իրականացվող վանդալիզմի դեմ։

Հուսով ենք, որ այն կունենա համապատասխան գնահատական, որովհետև պատմության մեջ կան էջեր, որոնք հոգևոր ամուր կապերով են շաղկապում մեր երկու ժողովուրդների բարեկամությունը` հասնելով մինչև դարերի խորքը` Կիևյան Ռուսիայի ժամանակներից մինչև Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը։

Հովիկ Ավանեսով

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031