Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս իշխանության ներկայացուցիչները փորձում են փողատերերին ազատել բանակից, որը թույլ չենք տալու, լոլոներ թող չկարդան»․ Գեղամ Մանուկյան

Մայիս 26,2025 11:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իրական փաստեր էինք բերել, ցավում եմ, որ հրապարակային քննարկումը դեռ չի եղել, բայց Ազգային ժողովի փորձագիտական գրասենյակը տվել է խիստ բացասական կարծիք այդ նախագծի մասին, հակասահմանադրական է ձեւակերպել։ Երեկ Մարդու իրավունքների պաշտպանն է ստիպված հայտարարություն արել»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծերի փաթեթին։ 

Նշենք, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հետաձգեց այս փաթեթի քննարկումը, որը «բանակից փողով ազատվելու նախագիծ» անունով է հայտնի։

Նա հիշեցրեց, որ 2018 թվականին ՔՊ-ն օրենքը փոխեց, եւ ներկայումս ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն այն ժամանակ ընդունվեց ասպիրանտուրա։ Երեք տարի հետո, երբ դիսերտացիայի ժամանակն էր, դիմում գրեց, ասպիրանտուրայից դուրս եկավ։ «Պաշպանության նախարարն այն ժամանակ Արշակ Կարապետյանն էր, հարցնում եմ՝ Վահան Կոստանյանն ինչո՞ւ չի զորակոչվել, պատճառաբանում են առողջական խնդիրներով։ Այսպես են բանակից ազատվում այս իշխանության ներկայացուցիչները եւ փորձում են փողատերերին ազատել, որը թույլ չենք տալու»,- ասաց նա։

Գեղամ Մանուկյանի խոսքով՝ այսպիսի ծայրահեղ լիբերալ իշխանություն, որը ծառայում է միայն բանկային համակարգին, որի գերնպատակը փողն ու տուգանքն է, պարտք վերցնելը, երբեք չի եղել Հայաստանում։

Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, թե այս նախագծերի փաթեթի ընդունման դեպքում ներգաղթ կլինի, Գեղամ Մանուկյանն ասաց․ «Երբ մեկ տարի առաջ ինքը բերում էր այդ նախագիծը, եւ 15 մլն դրամ էր, ասում էի՝ լավ, Սփյուռքում, արտասահմանում, Ռուսաստանում ապրող հայերը միլիարդատեր չեն, եւ բազմաթիվ արձագանքներ կան մարդկանցից, որ մենք օրվա հաց ենք վաստակում։ Այսինքն՝ էդ գումարների չափերը, որոնք դնում են, որեւէ ձեւ պատկերացում չունեն։ Կամ իրենց թվում է, որ իրենց շրջապատի գնային սանդղակով կարող են մտածել, որ համալիրներում հարսանիք անեն, բան անեն։ Եթե փողով բանակից ազատվում են, նշանակում է՝ կոռուպցիա կա։ Բա ո՞ւր են լոլոներ կարդում, 7 տարի իշխանության են, այս ամենը թող արմատախիլ անեին, եթե կա։ Այսինքն՝ պետության, իշխանության խնդիրն այդ բացերը լրացնելն է, ոչ թե բացերն օրինականացնելը։ Հակառակ դեպքում եկեք մարդասպանին ասենք՝ 14 մլն կամ 24 մլն վճարիր, մեկ ամիս նստիր»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031