ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով վերջին շրջանում իշխանության կողմից ընդդիմության հասցեին ուղղված քննադատության ակտիվացմանը՝ նշեց, որ այն հնացած է եւ այն ըստ էության գնահատեց որպես քարոզարշավի մեկնարկ, որը սակայն, այլեւս ազդեցություն չունի հանրության վրա:
«Յոթ տարի նույն երգն են երգում: Եվ այն, ինչ հիմա ասում են՝ ինչ պիտի անեն, դա այն ժամանակ իրենց ասելով հնարավոր էր անել յոթ օրում: Եթե հաշվել ես ու գիտես, որ մարդն ունի $ 4 միլիարդ, նշանակում է՝ սկզբից ասել ես սա արժեր 200 մլն., սա՝ 250 մլն., սա՝ 1 մլրդ… ուրեմն գիտես չէ՞, թե ինչ է եղել: Բա որ գիտես, յոթ տարի արդեն անցել է՝ $ 7 դեռ չես կարողացել բերել բյուջե: Հիմա Քոչարյանն ասում է՝ գամ իշխանության, տեսեք ոնց եմ ցույց տալիս, թե ինքը $ 2 մլրդ. այս յոթ տարվա մեջ ոնց է հավաքել: Ու դեռ մոտավորապես է ասում: Եթե մի քիչ կոնկրետացնեն, այն ժամանակ կերեւա:
Բա, հարց է առաջանում չէ՞: Այս երկրի պարտքը ավելացել է $ 7 միլիարդով ու հասարակության մեջ դա չի երեւում: Ոչ մի բան տեղի չի ունեցել, որ ասես՝ դրա արդյունքում կառուցվել են այսինչ ձեռնարկությունները, այսինչ ստրատեգիական նշանակության օբյեկտները, նոր ատոմակայան է կառուցվել, նոր ջրամբարներ, նոր ճանապարհներ են կառուցվել: Ասֆալտի վրայից ասֆալտ են արել: Չկա նոր ճանապարհ: Օրինակ, Քոչարյանի պաշտոնավարման շրջանում կառուցվել է Վարդենյաց լեռնանցքով անցնող նոր ճանապարհը, ճանապարհ՝ սարերի մեջ: Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում կառուցվել է Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ճանապարհը: Այսինքն, չոլի մեջ, լրիվ ազատ տեղ կառուցվել է լրիվ նոր ճանապարհ: Սրանք քանի կիլոմետր ճանապարհ հանձնել են թշնամուն՝ ոչ մեկը չի ասում, ընդամենը գնացել են մի գյուղի հողի վրա ասֆալտ են արել: Դա էլ արտաքին պարտքով: Այն էլ ինչի՞ են ասֆալտ արել: Պարզվում է, որ ճանապարհաշինական ընկերությունները իրենց հետ փոխկապակցված են: Իմ եղբայրն է՞ր նոր հիմնադրված «Եվրոասֆալտի» տնօրեն, որը բոլոր տենդերները շահում էր: Ես գիտեմ թե՝ Ալենի եղբայրն է:
Կարճ ժամանակահատվածում սրանք աննախադեպ թալան են արել: Վարչապետ է: Ժողովրդին խոստացել է՝ միլիարդների հարստությունը հետ բերել, դրել, ասում է՝ 2010 թվի «Range Rover» ենք հետ բերել, Երեւանում մի հատ գարաժ ենք հետ բերել, Ծաղկաձորում մի հատ 600 քմ հող ենք հետ բերել:
Կարդացեք նաև
Տրանսպորտը Երեւան քաղաքում թանկացնելուց ասում էին թանկացրել են, որովհետեւ չինական ավտոբուսներ ենք առել, բերել: Հարմարավետ ավտոբուս է, դրա համար գինը պիտի թանկ լինի:
Այդ ավտոբուսն առել են արտաքին պարտքով: Բա մեզ խոստացել էիք, որ այդ ավտոբուսների փողը մեզնից պետք է քերե՞ք: Թե խոստացել էիք, որ նախկինների թալանած միլիարդները բերեք: Այդ միլիարդները բերեիք: Ամենալավ ավտոբուսը՝ MAN-ը, մի $ 50 հազար կարժենա: Բա, բերեիք: Մի միլիարդին քանի՞ հատ ավտոբուս կարելի կլիներ առնել: Բա դա էի՞ր մեզ խոստացել»,- հարցրեց Էդգար Ղազարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ