Փարիզում մեկնարկել է թենիսի «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարերից երկրորդը՝ Roland Garros-ը:
Տղամարդկանց մենախաղերի առաջին շրջանում աշխարհի 24-րդ ռակետ, ռուսաստանաբնակ հայ էթենիսիստ Կարեն Խաչանովը 2 ժամ 10 րոպեում 6:4, 6:4, 6:4 հաշվով հաղթել է Ավստրալիան ներկայացնող Ալեքսանդր Վուկիչին:
Երկրորդ շրջանում Խաչանովի մրցակիցը կլինի Սեբաստյան Օֆֆներ (Ավստրիա)- Յան-Լեննարդ Շտրուֆֆ (Գերմանիա) զույգի հաղթողը:
Կանանց մենախաղերում Հայաստանը ներկայացնում է Էլինա Ավանեսյանը: Նա դեռ չի մտել կորտ, որտեղ ուժերը առաջին շրջանում չափելու է ուկրաինուհի Անգելինա Կալինինայի հետ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ