Ինչի՞ մասին է «Ոսկե ձկնիկի» մասին հեքիաթը: Դուք կասեք, իհարկե, Պառավի ագահության եւ այն մասին, որ գլխավոր հերոսուհին, իր բնավորության այդ առանձնահատկության պատճառով, հայտնվում է կոտրած տաշտակի առաջ: Սյուժետային այդ գիծն, անշուշտ, աչքի է զարնում: Ի դեպ, Պուշկինը, մշակելով այդ սյուժեն, որը զանազան տարբերակներով շրջանառվում էր դարեր շարունակ, մտադիր էր Պառավի ցանկությունների ցանկում ընդգրկել նաեւ Հռոմի պապ դառնալու ձգտումը, բայց հետո, հավանաբար, այդ զավեշտալի դրվագը կոռեկտ չհամարեց՝ հաշվի առնելով կաթոլիկների ընկալումը:
Բայց, եթե ավելի խորը մտածենք եւ ընկալենք Պառավին ու նրա ամուսնուն՝ որպես մեկ անձ, ապա հեքիաթը մարդկային, աստվածաշնչյան իմաստով, հեզության բացակայության, գոռոզության մասին է, որը տհասության, հիմարության, չկայացած լինելու դրսեւորում է: Չէ՞ որ տարեց Ձկնորսն անընդհատ բավարարում է իր զուգընկերուհու (այլաբանական իմաստով՝ իր սեփական) պահանջները՝ տրվելով Պառավի (այսինքն՝ իր) ego-ի հոսանքին:
Որքան կայացած է մարդը, այնքան իր համար քիչ նշանակություն ունի իր անձի ընկալումը, իր դիրքը, իր «ուսադիրները», որովհետեւ նա հասկանում է, որ այդ ամենը ոչ միայն ժամանակավոր են, այլեւ՝ դրանք իր «ես»-ի հետ առանձնապես կապ չունեն: Դա արտաքին կեղեւն է, եթե ուզում ենք՝ «հագուստն» է, որն այսօր կա, իսկ վաղը չկա: Եվ հակառակը. նա, ով իրեն նույնականացնում է իր պաշտոնի, փողի եւ այլ «հագուստների» հետ, անընդհատ նոր «հագուստներ» է պահանջում եւ մի ձգտում ունի՝ որ նրան որքան հնարավոր է շատ մարդ եւ որքան հնարավոր է հաճախ «չեստ տան»: Ներքին դատարկությունը դրանով է ծածկվում:
…Երբ տարիներ առաջ արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանին խորհուրդ տվեցի չթողնել դասախոսական աշխատանքը, Արփինեի արձագանքը հետեւյալն էր՝ «Իհարկե, չեմ թողնի. ես այնքան հիմար չեմ, որ մտածեմ, թե ամբողջ կյանքս նախարար եմ լինելու»:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Փառք տանք հայ ազգի նախկին ու ներկա հերոսներին եւ նրանց կենդանի հիշողությունն ու կենդանի ոգին փոխանցենք հայ ազգի ապագա հերոսներին:
Այն քաղաքական ուժերը, ովքեր կառաջարկեն. Ա հայ ազգի դեմոգրաֆիական աճի, Բ հայ քաղաքացու կրթության ու դաստիարակության, Գ հայ ընտանիքի, համայնքի, պետության, կայսրության ձեւավորման ու կայացման ու զարգացման լավագույն ու հանճարեղ ծրագրեր եւ մյուս սուբյեկտ ազգային քաղաքական ուժերն էլ դա կընդունեն միաձայն, ես այդ քաղաքական ուժերին էլ իմ ձայնը կտամ ընտրություններում:
Մեր հայ քաղաքական ուժերը որպես քաղաքական պրոֆեսիոնալներ, առաջի՛նը պետք է իրենց միջից ընտրեն իրենցից լավագույններին, դրա համար նրանք պետք է ստեղծեն իրենց պրոֆեսիոնալ լիգան, որը պետք է ընդունի բոլոր քաղաքական ուժերի համար օրենքներ եւ ունենա իր մասնակիցների նկատմամբ օրինական մենաշնորհության իրավունք: Այս լիգայի մասնակից քաղաքական ուժերն ընտրում են ապագա պետծառայողներին միաձայն, ինչպես իսկական ժողովրդավարական վերպետական կառույցներում: Այս քաղաքական պրոֆեսիոնալ լիգան պետք է հետեւի, որ թոկից փախած պետծառայողը լիգայի ընդունած օրենքը չխախտի եւ խախտելու դեպքում նոնգրադ են անում լիգայից եւ արդյունքում թոկից փախածը զրկվում է պետություն կառավարելու իրավունքից:
Հայ ազգը քաղաքականապես կրթված ու դաստիարակված հայ ժողովուրդն է, միայն հայ ազգը կարող է ծնել քաղաքական պրոֆեսիոնալներ:
Պրոֆեսիոնալ նշանակում է քաղաքական աքսիոմների միաձայն ընդունում, որն այլ կերպ կոչվում է ազգային ռազմավարություն, իսկ իրարից այդ քաղաքական ուժերը տարբերվում են միայն աքսիոմները չխախտող մարտավարությամբ:
Քաղաքական պրոֆեսիոնալ լիգա կարող ենք ստեղծել, երբ քաղաքական ուժերն իրար ճանաչեն, իսկ ճանաչել նշանակում է անվերապահորեն ընդունել քաղաքական աքսիոմները:
Կայացած հայ ազգային քաղաքական ուժեր, ճանաչեք իրար եւ ստեղծեք ձեր վերքաղաքական կառույցը եւ ենթարկվեք այդ կառույցի օրենքներին:
Պուշկինի «Ոսկե ձկնիկի» մասին հեքիաթը սիրո մասին է: Ամուսիններ, ընտանիք, ապրել են միասին 33 տարի՝ թև ու թիկունք լինելով միմյանց: Ինչու՞ ոչ:
Հրանթ Մաթևոսյանի «Մենք ենք, մեր սարերը», ավելի ճիշտ, Հենրիկ Մալյանի համանուն ֆիլմում՝ ամուսիններ, 20 տարի … ընտանիքի, սիրո մասին է, իսկ ահա Պուշկինինը՝ ագահությա՞ն: