Հայաստանը պատրաստ է հյուրընկալել «3+3» ձևաչափով հերթական նախարարական հանդիպումը, ինչի մասին ՀՀ իշխանությունները հայտարարել էին ավելի վաղ, Sputnik Armenia–ին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ պատասխանելով մեր գրավոր հարցմանը։
«Դեռևս 2024 թ. հոկտեմբերի 18–ին Ստամբուլում կայացած «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի 3–րդ հանդիպման շրջանակում Հայաստանը հայտարարել է նախարարների հաջորդ հանդիպումն ընդունելու պատրաստակամության մասին»,– ասված է ԱԳՆ–ի պատասխանում։
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայ գործընկերոջ` Արարատ Միրզոյանի հետ Երևանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր` Մոսկվան կողմ է, որ «3+3» ձևաչափով հաջորդ նախարարական հանդիպումներն անցկացվեն Բաքվում և Երևանում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: