Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացին կացինը նետել է կանչով իրեն օգնության ժամանած շտապօգնության բժշկի ուղղությամբ. Shamshyan.com

Մայիս 27,2025 10:53

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Shamshyan.com. Երեկ՝ մայիսի 26-ին, Երևանում հերթական անգամ հարձակման են ենթարկվել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող շտապօգնության բժիշկները: Ժամը 20:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատյան փողոցի 10-րդ բարակում քաղաքացին կացինով հարձակվել է շտապօգնության բժիշկների վրա:

Պարզվել է, որ նշած փողոցից շտապօգնութուն կանչ է եղել և Երևանի 1-03 շտապօգնության 6-րդ ենթակայանի խումբը ժամանել է նշված փողոց, որտեղ էլ փորձել են օգնություն ցուցաբերել պացիենտին, սակայն վերջինս ակնհայտ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ինչ-որ արտահայտություններ է արել ու ինչ-որ արտահայտություններ անելով կացինը նետել է իրեն օգնության ժամանած 26-ամյա բժշկի ուղղությամբ:

Շենգավիթի ոստիկանները կարողանում են արագ վնասազերծել նրան ու տեղափոխում ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննական բաժին:

Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են, որ քաղաքացին կոտրել է սանհանգույցի դուռը, ապակիները, իսկ կացինը դեպքի վայրում չի եղել: Քննիչի բացատրական աշխատանքների շնորհիվ նրա հարազատը ներկայացրել է կացինը ու հայտնել, որ ինքն է այն դեպքի վայրից տարել:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031