Լրահոս
Օրվա լրահոսը

Ես վերաբանակցելու եմ Խաղաղության համաձայնագրի տեքստը. Էդմոն Մարուքյան

Մայիս 27,2025 15:51

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, ՄԱՍԿ-ի վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Ես վերաբանակցելու եմ Խաղաղության համաձայնագրի տեքստը

Երեկ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում բարձրաձայնեց Ալիևի բոլոր թեզերը, արդարանալով պատասխանեց թշնամու կողմից հնչող յուրաքանչյուր մեղադրանքին, ինչպես նաև խոստացավ, և մի քանի անգամ հատուկ շեշտեց, որ Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Ադրբեջանի բոլոր մտահոգությունները 100%-ով կփարատվեն։

Սակայն չնշեց, թե ինչպես են փարատվելու Հայաստանի և հայ ժողովրդի մտահոգությունները, որովհետև Ադրբեջանի կողմից պարտադրված Խաղաղության պայմանագրի տեքստը չի կարող այդ արդյունքն ապահովել։
Ավելին՝ «համաձայնեցված» տեքստի ընդամենը մի քանի կետերը, որոնք հայտնի են, արդեն իսկ մարդկանց մոտ զարհուրանքից բացի ոչ մի այլ զգացմունք չեն առաջացնում։

Ակնհայտ է, որ «համաձայնեցված» Խաղաղության պայմանագրի տեքստը չի բխում ՀՀ շահերից։ Դա Հայաստանը կազմաքանդող և մեր պետության ինքնիշխանությունը զիջող փաստաթուղթ է, որին համաձայնվել է Փաշինյանը։
Հիմա էլ ինքն ու իր թիմակիցները փորձում են մեր ժողովրդին համոզել, թե իբր Խաղաղության պայմանագրի մեջ տեղ գտած դրույթներն այնքան ձեռնտու են մեզ, որ Ադրբեջանը ամեն ջանք գործադրում է, որպեսզի այն չստորագրվի։

Այնինչ Ալիևը համաձայնեցված տեքստով ստացած զիջումները դրել է իր դարակը, և շարունակում է նոր պահանջներ առաջ քաշել, որոնք կրկին մեծ ջանասիրությամբ բավարարվելու են Հայաստանի իշխանությունների կողմից։
Որովհետև պարզվում է՝ նրանց գլխավոր խնդիրն ու նպատակը Ադրբեջանի բոլոր մտահոգությունները փարատելն է…

Հայաստանի ինքնիշխանությունը զիջող և մեր մտահոգությունները չփարատող փաստաթուղթը, որը մեզ ներկայացվում է որպես Խաղաղության պայմանագիր, չի բխում մեր ազգային և պետական շահերից, ուստի իշխանափոխությունից հետո այն պետք է վերանայվի և վերաբանակցվի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031