Լրահոս
Օրվա լրահոսը

Աստված մեզ կլսեցնի, որ չեք անում այն, ինչ պիտի անեք՝ որպես առաջին քրիստոնյա ժողովուրդ. Աբել քահանա Քարտաշյան. «Հրապարակ»

Մայիս 28,2025 10:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ իսլամ Փաշազադեն հայտարարել էր, որ Հայ առաքելական եկեղեցին վտանգ է սպառնում տարածաշրջանի մյուս երկրներին, որ հայերն Էջմիածնի հետ կապ չունեն՝ դա պատմական «ադրբեջանական հող է», հայերը զավթել ու յուրացրել են: Թշնամի պետության «կրոնական առաջնորդի» հայտարարության մասին «Հրապարակը» զրուցել է Տավուշի թեմի հոգեւորական Տեր Աբել քահանա Քարտաշյանի հետ:

– Փաշազադեն այս հայտարարությամբ փորձում է թշնամա՞նք հրահրել տարածաշրջանի երկրների միջեւ, թե՞ հիմա էլ ուզում են առաջին քրիստոնյա երկրի իմիջը յուրացնել: 

– Բարդ է միանշանակ ասել, բայց երեւացողի մասով պետք է ընդունել մի պարզ փաստ, որ այս պահին մեր եկեղեցին գտնվում է հալածանքի մեջ: Այն առաքելությունը, որի համար Աստված մեզ առանձնացրել է որպես ազգ, որպես ժողովուրդ՝ առաջինը Քրիստոսին վկայելու պետությունով, մենք այդ դերակատարումը եթե ինքներս չենք ուզում ստանձնել Աստծո առաջ, այդպիսի փորձություններ են գալիս: Այսինքն, ես ոչ մի պարանորմալ բան չեմ տեսնում՝ ամեն ինչ նորմայի մեջ եմ տեսնում հիմա:

– Այսինքն, մեր թերացման հետեւանքո՞վ է Փաշազադեն նման հայտարարություն անում: 

– Այո, Փաշազադեն ո՞վ եղավ, որ Աստծո ձեռքը գործիք չդառնա: Գործիք կսարքի ու մեզ կլսեցնի, որ դուք չեք անում այն, ինչը որ պիտի անեք՝ որպես առաջին քրիստոնյա ժողովուրդ: Արցախը տվեցինք, հիմա ես ծառայում եմ Իջեւանում, արցախցիներ կան՝ մոտավորապես 10 հազար հոգի, բայց երկու-երեք հոգի է պատարագի մասնակցում: Սա փաստ է՝ փաստից ենք խոսում:

-Այսինքն, մենք Աստծուց հեռացե՞լ ենք՝ դա է մեր խնդիրների կարեւորագույն պատճառը: 

– Այո: Ամեն կերպ Աստված հուշում է, որ մենք հեռացել ենք եւ մենք չենք զգոնանում, որ այդ մեսիջն ընկալենք: Այն աստիճանի հասավ, որ արդեն Ռուս եկեղեցու հովվապետը Սուրբ Օլգայի շքանշանով պարգեւատրեց Ալիեւային: Այսինքն, ամեն մի մրսող մարդ ուզում է կրակի մոտ տաքանալ: Երբ որ կրակ է վառվում, մի հատ էլ փայտ է գցում վրան, որ տաքանա: Եթե մենք այդպիսի հոժարություն ունենք՝ կրակի միջի այդ փայտը դառնալու, բայց այդ ամեն ինչը պետք է միտված լինի դեպի Աստծուն վերադառնալուն: Եթե Աստծուն վերադառնալուն միտված չեղավ, Աստծո ողորմությունը չշարժվեց, մենք կկորցնենք ամեն ինչ:

Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031