Լրահոս
Օրվա լրահոսը

«Պաշտոնը ստանձնելու ելույթում վարչապետ Հովհաննես Քաջազնունին իրավիճակը նկարագրեց իբրեւ «անսահման քաոս»»

Մայիս 29,2025 13:08

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ցեղասպանագետ պատմաբան Սուրեն Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը

Հիմա ընդունված է ռոմանտիզացնել Առաջին Հանրապետության ծնունդը։ Ուղղակի հիշեցնեմ, ինչ իրավիճակ էր Սարդարապատի ու Բաշ-Ապարանի հաղթանակներից հետո։

Երկրի 60 տոկոս տարածքը օկուպացված էր օտար ուժերի կողմից, այդ թվում արդյունաբերական կենտրոն Ալեքսանդրապոլը և Նախիջևանի ու Շարուրի բերրի դաշտերը։

Երկաթուղային ու ավտոճանապարհային հաղորդակցությունը վերացվել էր կամ գտնվում էր թշնամու վերահսկողության տակ։

Մեկ միլիոն բնակչությունից մեկ քառորդից կեսը փախստականներ էին ու որբեր՝ ծայրահեղ աղքատության մեջ (նրանցից 200 հազարը չեն վերապրի գալիք ձմեռը)։
Սննդի սուր պակաս կար։ Երբեմն սովյալների բունտեր էին լինում, սակայն երբ նրանք գրավում էին պետական պահեստները՝ դրանք դատարկ էին, հաց չկար։

Հանրապետության տարբեր շրջաններով տիրում էին խոլերայի ու տիֆի համաճարակներ։
Տնտեսությունը քանդված էր, ֆինանսական ռեսուրսներ՝ չկային։
Ավազակախմբերը օրը ցերեկով հարձակվում էին եւ թալանում անցորդներին։

Երևանը փոշոտ մի գավառական քաղաք էր՝ մի քանի պետական հիմնարկներով և գրեթե առանց արդյունաբերության։
Իր պաշտոնը ստանձնելու ելույթում վարչապետ Հովհաննես Քաջազնունին իրավիճակը նկարագրեց իբրեւ «անսահման քաոս»։

Պատմությունը հիմնականում հենց սա է՝ արյուն, ցեխ ու քրտինք ու միայն մեր կենացներում է այն դառնում մի իդեալականացված պատում։
Բայց փառք ու պատիվ նրանց, ով հանդգնեցին այդ պայմաններում վերցնել պատասխանատվություն ու պետություն կառուցել։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031