Պարտադիր զինվորական ծառայության շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի տրվող հիմնական արձակուրդի ժամկետները կավելացվեն․ կառավարության նիստում այսօր դրական եզրակացություն ստացավ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Շարքայինների 10, իսկ սերժանտական կազմի՝ 15 օրացուցային օր ժամկետով հիմնական արձակուրդը փոխարինվում է ընդհանուր 21, իսկ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում (մարտական հերթապահություն իրականացնող) ծառայություն անցնողների համար՝ ընդհանուր 30 օրացուցային օր ժամկետով արձակուրդով, որը տրվելու է ծառայության ընթացքում հավասար երեք մասերով):
Պարտադիր զինծառայողների համար 2 օր ժամկետով լրացուցիչ արձակուրդ է սահմանվում զինվորական երդում ընդունելու կապակցությամբ:
Արձակուրդի տրման կարգը սահմանվում է պաշտպանության նախարարի հրամանով:
Կարդացեք նաև
Կառավարությունը որոշեց նաեւ զինծառայողների՝ բնակարանների ձեռք բերման հարցում արտոնություններ սահմանել։
Օրենսդրական նոր փոփոխությամբ կառավարությունն առաջարկում է 2022 թվականից ռազմաուսումնական հաստատություններ ընդունված, ավարտած և սպայական պաշտոնի նշանակված սպաների համար սահմանել բնակարանի ձեռքբերման իրավունք՝ միջինը 35 մլն դրամ հաշվարկով:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ