Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Քոչարյանի գործով միջնորդություն է ներկայացվել բերետավոր ոստիկանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու պահանջով. Էրիկ Ալեքսանյան

Մայիս 30,2025 11:51

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ քննչական կոմիտեն բավարարել էր իմ կողմից ներկայացված միջնորդությունը եւ նշանակել էր Լեւն Քոչարյանի նկատմամբ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն։

Արդեն ստացվել է Լեւոն Քոչարյանի գործով լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ վերջինիս մոտ փորձաքննությամբ հայտնաբերված մարմնական վնասվածքները պատճառվել են բութ առարկաների ուղղակի ներգործությամբ կամ հարվածվելու կամ համահարվածվելու հետեւանքով, ինչպիսին կարող է լինել նաեւ ԲՌՈւՆՑՔԸ։

Միեւնույն ժամանակ փորձագետը հստակ ֆիքսել է, որ Լեւոն Քոչարյանի մարմնական վնասվածքների առաջացումը սեփական հասակի կամ դրան մոտ բարձրությունից վայր ընկնելու հետեւանքով հնարավոր չէ։

Այս ամենը վկայում է նրա մասին, որ մինչ այդ ձեռք բերված ապացույցներով /բազմաթիվ ցուցմունքների, տեսագրությունների/, ինչպես նաեւ սույն եզրակացությամբ, արդեն իսկ առկա են բավարար ապացույցներ ոստիկաններին քրեական պատասխանատվության ենթարկելու համար, որի վերաբերյալ այսօր ներկայացվել է ՀՀ գլխավոր դատախազին միջնորդություն բերետավոր ոստիկանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու պահանջով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031