«Այսինքն՝ կարելի է լինել կուսակրոն եւ այլասերված, եւ դա նորմալ է, բայց երբ դրա մասին խոսում ենք, դա նորմա՞լ չէ։ Մենք այս դիտանկյունից պետք է հարցին նայենք։ Եվ ես ուզում եմ հստակ հայտարարել հիմա, որ մենք թե եկեղեցական, թե եկեղեցուց դուրս գտնվող բոլոր սրբապիղծների դիմակը պատռելու ենք, հերթով, անուն առ անուն, բոլոր այդ սրբապիղծների, ովքեր 7 տարի է՝ թաքնվել են սքեմի տակ»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադանալով Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցուն ու հոգեւորականներին թիրախավորելու հայտարարություններին։
ՔՊ-ական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն էլ ասաց․ «Վարչապետի խոսքը կառավարության նիստում ուղիղ պաշտպանություն էր մեր եկեղեցիներին, այդ եկեղեցիները անեղծ պահելու կոչ էր։ Բայց ինչո՞ւ հոգեւորականությունը հանկարծ հոգեխանգարմունքի մեջ ընկավ, փոխարենը ողջունելու, որ վարչապետն իրենց մշակութային կոթողները փորձում է ավելի զերծ պահել ամեն տեսակի պղծումից։ Եվ փոխարենը կանգնեին վարչապետի կողքին, սկսեցին քննադատել։ Ես կարծում եմ, որ սխալ է մեկնաբանվել կամ չի ընկալվել վարչապետի խոսքը»:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Անդրադառնալով Սյունիքի գյուղերի ուղղությամբ ադրբեջանական կրակոցներին՝ Արթուր Հովհաննիսյանն ասաց․ «Մեր տների վրա կրակում են, պարզ է, որ կա էսկալացիայի վտանգ։ Բայց ՀՀ-ն այդ սադրանքներին չի տրվելու, շարունակելու է իր քաղաքականությունը, չի շեղվելու խաղաղության օրակարգից։ Նման իրավիճակները նաեւ տեղ-տեղ նպատակ են հետապնդում շեղել ՀՀ-ին իր օրակարգից»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ