Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի այս բոլոր ելույթները ադրբեջանական դիվանագետների ու քարոզչության ձեռքի գործիքն են դառնալու. Տաթևիկ Հայրապետյան

Մայիս 30,2025 15:16

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Հայոց եկեղեցու դեմ սկսված խուլիգանական արշավը բնավ ՈՉ ՊԱՏԱՀԱԲԱՐ զուգորդվում է Բաքվից հայոց եկեղեցու ու քրիստոնեական հավատի դեմ ատելության ու թշնամանքի խոսք պարունակող արտահայտություններով։

Ինչո՞ւ։ Ըստ իս, քանի որ Հայոց եկեղեցուն, նաև որոշ անհատների ու խմբերի օգնությամբ հաջողվում է անգամ Փաշինյանի կոլաբորացինիզմի պայմաններում արտաքին հարթակներում լուրջ խնդիրներ ստեղծել Ադրբեջանի համար։
Տարբեր դրվագներով գրել եմ, որ քրիստոնեության թեման ջղաձգումներ է ի հայտ բերել Բաքվում, հատկապես Արցախում մեր ժառանգության վերացման ու գերիների թեմայով։

Ադրբեջանական կողմը հիմա ռեսուրս ու գումար է ծախսում ցույց տալու, թե իբր քրիստոնեության դեմ ոչինչ չունեն, բայց այնքան էլ չեն հաջողում։ Դրա համար էլ թեմային միանում է տեղական կոլաբորանտը, որի նպատակն է մի կողմից ներհայաստանյան թշնամանքի հերթական դոզան սրսկել, մյուս կողմից էլ՝ հարվածել Հայոց առաքելական եկեղեցուն ու նրա սպասավորներին արտաքին հարթակներում։ Փաշինյանի այս բոլոր ելույթները ադրբեջանական դիվանագետների ու քարոզչության ձեռքի գործիքն են դառնալու։

Ինչ ասեմ, ուրեմն Հայոց եկեղեցին, մեր կաթողիկոսները ու եկեղեցու բազմաթիվ սպասավորներ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս այնպիսի աշխատանք են անում, որ դրա արդյունքները անհանգստացրել են Ալիևին ու նրա կոլաբորանտ գործընկերոջը։

Մեկ էլ անկեղծորեն խոստովանեմ, որ զարմացա ինձ վրա այսօր, թե ինչու այդքան ապշահար ընթերցեցի Փաշինյանի գրածները, չէ՞ որ միայն կատարելապես բարոյազուրկ մարդը կարող էր կոլաբորացիոնզիմի գնալ, ինչը ես պարբերաբար փաստերով ցույց եմ տալիս, ուստի զարմանալու էլ ի՞նչ կար…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031