Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ պետությունը ձեռք է մեկնում դեպի Աթոռ՝ դա արդեն ոչ թե աշխարհիկության մասին է, այլ՝ իշխելու նկրտում հայրապետի վրա. Արմեն Հովասափյան

Մայիս 30,2025 23:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Նոր կարդացի Նիկոլի վերջին գրառումն, ըստ որի՝ «պետությունը պետք է էական դերակատարություն ունենա կաթողիկոսի ընտրության հարցում»։

Բացատրեմ՝ սա ինչ է նշանակում.

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի 4 գլխավոր աթոռ՝ Էջմիածին, Անթիլիաս, Երուսաղեմ և Պոլիս։ Սրանցից միայն մեկում է պետությունը որոշիչ միջամտություն ունենում, և դա՝ Թուրքիան է։ Թուրքիան հստակ վերահսկում է Պոլսո պատրիարքի ընտրությունը, թույլ չի տալիս անցանկալի թեկնածուների առաջադրումը և փաստացի՝ ընտրում է իրեն հարմար հոգևոր «պաշտոնյա»։

Այժմ Նիկոլը հայտարարում է, որ ինքն էլ է ուզում նման «դերակատարություն» ունենալ Էջմիածնում։ Այսինքն՝ ինչու՞ ենք զարմանում, որ նրա համար մոդելն ու օրինակը՝ Թուրքիան է։ Հենց այս հարցում էլ՝ կրկին նա կամրջվում է Էրդողանի պետության «մեթոդաբանության» հետ։

Ասեմ՝ սա պարզապես քաղաքական հավակնություն չէ, սա հարված է հոգևոր ինքնության սրբազան սահմանին։ Երբ պետությունը ձեռք է մեկնում դեպի Աթոռ՝ դա արդեն ոչ թե աշխարհիկության մասին է, այլ՝ իշխելու նկրտում հայրապետի վրա։

Հայ ժողովուրդը իր պատմության մեջ կաթողիկոս է կորցրել սովետի ճնշումներով, պարսից շահերի կամքով, սուլթանի վերահսկողությամբ։ Այսօր նիկոլական իշխանություն է ասում, որ ուզում է այդ պատմությունը կրկնել՝ իր կամքով ձևավորելով եկեղեցու գլուխը։

Հիմի էս Չհայը մայրաքաղաքները լրիվ խառնել է. նստավայրը Երևանում է, բայց հոգին՝ Իստամբուլում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031