Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհը փոթորկած և մահ սփռած քամիները հասել են նաև Հայաստան. Տեր Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայիս 31,2025 15:17

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Հոգեշնորհ Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Դիվական խրախճանք է Քրիստոնյա Հայաստանում:

Աշխարհը փոթորկած և մահ սփռած քամիները հասել են նաև Հայաստան՝ մեր կյանքի ամեն ոլորտից ի հայտ բերելով անզգամ ու անխոհեմ կամակատարների, որոնք իրենց խոսքերով ու գործողություններով գայթակղության քար են դառնում՝ հարվածելով Պետությանն ու Սուրբ Եկեղեցուն:

Քաջ լինենք և չտրվենք այդ չարահնար կործանարար գայթակղությանը՝ դառնալով չարագործներ, դառնալով ստոր անձեր: Հաստատուն մնանք մեր հավատքի մեջ, հավատարիմ լինենք մեր Հայրենիքին՝ բարձր պահելով վարկը մեր հարազատ Երկրի և անեղծ՝ սրբությունը մեր հերոս Եկեղեցու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031