Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր մենք կանգնած ենք կործանարար ճանապարհի եզրագծին, ու մեր սրբազան պարտքն է ապավինել մեր հավատքի հաղթական ուժին․ հայտարարություն

Հունիս 01,2025 16:55

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգևորական դասի հայտարարությունը

Իրենց քրիստոնյա հորջորջող, բայց պարբերաբար անպարկեշտ պահվածք դրսևորող ՀՀ վարչապետը տիկնոջ հետ միասին հերթական անգամ ցնցեց համայն հայությանը՝ վարկաբեկելով Եկեղեցին ու հայհոյելով հոգևոր առաջնորդությանը։ Երբ հոգեկան անհավասարակշիռ այս զույգը Եկեղեցին զավթելու մոլուցք է դրսևորում, հետո այն համեմատում չուլանի հետ, մնում ես ապշած, թե այսպես մինչև ուր ենք գահավիժելու, այս մղձավանջը երբ է վերջանալու։ Ակնհայտ է, որ իշխանությունը մարտահրավեր է նետել Եկեղեցուն, քանի որ իրենց ազգադավ ու հայրենակործան պարտությունը քողարկելու, ինչպես նաև ազգը կործանելու հատուկ հրահանգված քարոզչություն անելու խնդիր ունեն։

Մինչ իշխանությունները դավադրաբար հրաժարվում են Արարատից, Արցախից ու մեր նվիրական սրբություններից, հայոց հայրապետը Շվեյցարիայում Եկեղեցիների Համաշախարհային Խորհրդի հարթակից, որն ունի 300 եկեղեցի և 600 միլիոն հետևորդ, բարձրաձայնում և դատապարտում է սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախի հայաթափումը, Բաքվում պահվող ռազմագերիների նկատմամբ շինծու դատավարությունն ու միջազգային նորմերի աղաղակող խախտումները։ Ավելին, տարիներ առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Թուրքիայում հրապարակավ խոսում է հայոց ցեղասպանության մասին, ինչից այսօր հեշտորեն հրաժարվում են օրվա ղեկավարները։ Հասկանալի է, թե այժմյան բոյկոտն ու ապաշնորհ իշխանության վախերը որտեղից են ծնունդ առնում ու ինչ նպատակ են հետապնդում հայոց Եկեղեցու և հոգևոր իշխանության դեմ հանիրավի քարկոծումով։ Նրանք փափագում են խլել մեր հոգևոր ինքնությունը, հայրենիքն ու սրբությունները, որը դարեր ի վեր երազել են իրականացնել մեր թշնամիները։ Այլապես ինչո՞ւ պիտի երկրի արտաքին սպառնալիքը թողած, օրհասական այս պահին, Եկեղեցու դեմ ներքին խժդժություններ բորբոքեին, սրբապիղծ մտքերով հանրությանը մոլորեցնեին։

Խառնակ այս օրերին համահունչ է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը, որը պիտի յուրաքանչյուրի ականջին հասնի որպես ահազանգ, քանզի Միածնաէջ աստվածահիմն Սբ․ Էջմիածնի առաքելությունն արժեզրկելու որևէ քայլ նշանակում է փորձել տկարացնել մեր ազգին, խարխլել հիմներն անկախ ու ինքնիշխան կյանքի, որի ջատագովն ու պաշտպանն է Սբ․ Էջմիածինը։

Այսօր մենք կանգնած ենք կործանարար ճանապարհի եզրագծին, ու մեր սրբազան պարտքն է ապավինել մեր հավատքի հաղթական ուժին՝ հաղթահարելու ճգնաժամը որպես մեկ միասնական ազգ, համախմբված՝ ընդդեմ այս ազգակործան չարիքի: Քաղաքական ուժերը ժամանակավոր են, իսկ Եկեղեցին՝ մեր կենսունակության աղբյուրն ու ինքնության ոգին՝ հարատև։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30