Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ԱԺ-ում միայն գզվռտոցով չզբաղվեին, ԿԲ նախագահին պիտի վաղուց ազատած լինեին»․ Մհեր Կարագյոզյան

Հունիս 02,2025 18:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«ԱԺ-ն է ԿԲ նախագահ ընտրել, նշանակել, և մինչև այսօր ԿԲ նախագահն իբրև թե աշխատում է, որի արդյունքները մենք չենք զգում։ Եթե աշխատում է, հետևաբար այսքան քաղաքացիների թալան չէր լինի»,- Վարկային խարդախությունների զոհ դարձած քաղաքացիների բողոքի ցույցի ժամանակ ԱԺ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրային վերահսկողություն» հ/կ ղեկավար Մհեր Կարագյոզյանը։

Նա հայտնեց, որ իրենց դիմել են 307 քաղաքացիներ։ Լրագրողների հարցին՝ իսկ ինչո՞ւ այստեղ չեն այդ քաղաքացիները, նա պատասխանեց՝ այստեղ ներկա են շուրջ 100 քաղաքացիներ և պատճառաբանեց՝ մարդիկ հուսալքված են և ելնելով անվստահությունից՝ չեն դիմում պետական մարմիններին։

Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ եք ԱԺ եկել ժամը 17։00-ին, երբ աշխատանքային ժամն ավարտին է մոտենում, Մհեր Կարագյոզյանն այսպես արձագանքեց․ «Միևնույն է՝ ԱԺ-ի ներսում այս պահին ընդհանրապես մարդ կա, թե՝ ոչ։ Եթե մարդիկ լինեին ու զբաղված չլինեին միայն իրար գզվռտվելով ու իրենց պարտականությունները կատարեին, ապա այս հարցն առանց մեր բարձրացնելու կլուծվեր, և ԿԲ նախագահին հեռացրած կլինեին»։

Հարցին՝ ի վերջո այս խնդրի հասցեատերն ո՞վ է՝ միայն ԿԲ-ն, Մհեր Կարագյոզյանը պատասխանեց՝ մենք պահանջում ենք, որ մեզ ընդունեն 107 պատգամավորները՝ բոլորը ու նշեց․ «ԿԲ-ի թերի աշխատանքների պատճառով է, որ բանկերն իրենց թույլ են տալիս ինչ ասես և անհամաչափորեն կողոպուտի են ենթարկում քաղաքացիներին։ Բերեն մի այնպիսի մարդ նշանակեն ԿԲ ղեկավար, որ կարողանա բանկերին բերել ուղղակի օրինական դաշտ։ Բանկերն օրինական դաշտում չեն։ Իրենք խախտում են իրենց պայմանագրերը, ունեն բացթողումներ։ Բանկերը չեն կարողանում ճիշտ աշխատել, քանի որ նրանց չեն ստիպում ճիշտ աշխատել։ Իսկ ո՞վ չի ստիպում՝ ԿԲ նախագահը»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30