Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Նիկոլ Փաշինյանը անարգում է բոլորիս սրբավայրերը, ուր գնում ենք հարազատի հոգեհանգստի, երեխաներին տանում ենք մկրտության, որը ամուսնության, մատաղի վայր է, ուր մեր զորակոչիկները գնում, օրհնություն են ստանում»

Հունիս 03,2025 00:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում մեջբերելով կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունները, թե դրանք չուլանների են վերածվել, աղբ, հին շորեր ու կոշիկներ են լցված, ինչ-որ մեկը կռավատ է դրել՝ ասաց. «Պարզ է, որ այդպիսի բան գոյություն չունի: Նախ, սկսենք նրանից, որ ինքը եկեղեցիներ չի այցելում, ինքը մեր եկեղեցու զավակ չի, ինքը նույնիսկ Տաղավար տոներին, ասենք, Սուրբ Ծննդյան տոնին, եկեղեցի չի այցելում: Անցած տարի էլ, այս տարի էլ այցելել է խոնարհված եկեղեցի, որը ոչ գմբեթ ունի, ոչ խորան, ոչ քահանա: Ինքը տաղավար տոներին Հայրապետական պատարագներին չի մասնակցում, ինքը սովորական կիրակի օրերին եկեղեցիներ չի այցելում, հաղորդություն չի ստանում: Այսինքն, եկեղեցի չի այցելում:

Մենք այսքան եկեղեցիներ ենք այցելել, հիմա մեզ լսելու են տասնյակ հազարավոր մարդիկ: Թող մեկն ասի՝ եկեղեցում աղբ տեսե՞լ է, թե՞ չէ: Պարզ է, որ այդպիսի բան չի կարող լինել: Մեկը եկեղեցում կռավատ տեսե՞լ է, որ բերեն, դնեն:

Բոլորս գիտենք, որ մեր եկեղեցիները նախ եւ առաջ գտնվում են հոգևորականների, սպասավորների ամենօրյա խնամքի, հոգածության ներքո, հավատացյալները նույնիսկ կամավոր են գրվում, գնում, եկեղեցու հատակը, պատերն են մաքրում: Ամեն մի եկեղեցի ունենում է Խաչի քավոր, որը մի տարվա ընթացքում իր միջոցներով, իր ընտանիքով բարեկարգություններ, եկեղեցուն նվիրատվություններ է անում:

Պարզ է չէ՞, որ նա անարգում է: Իմ սրբավայրը, որտեղ ես ծնկի եմ գալիս, հաղորդություն եմ ստանում: Միայն իմը չէ՝ բոլորիս սրբությունը անարգում է մի սրբապիղծ: Դա նույնն է, որ մի կուռո հայ եկեղեցու հասցեին վիրավորանքներ հնչեցնի, ասի՝ դուք որտեղ որ գնում եք, ենթադրենք, ձեր հարազատի հոգեհանգստի արարողությանը, այնտեղ, մարդու լեզուն էլ չի պտտվում, ասի, ենթադրենք, այնտեղ աղբ կա, որտեղ մենք մեր երեխաներին տանում ենք մկրտության, որը մեր համար ամենաթանկ տեղն է, մեր երեխաների մկրտության վայրից ավելի սուրբ տեղ չկա, ամուսնության վայրը, երեխայի մկրտության 40-օրյակի օրհնության վայրը, մատաղի վայրը, վերջին շրջանում ավանդույթ է՝ մեր զորակոչիկները գնում են եկեղեցի, օրհնություն ստանում, նոր գնում են զինկոմիսարիատ: Այսինքն, մեր բոլորի կյանքի ամենանվիրական, ամենասուրբ վայրը սա կոչում է աղբ, մնացորդ»,-ասաց քաղաքական գործիչը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30