Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Հակոբյան. «Ստիպված էի իջնել, իջնել, իջնել, այնքան իջնել, մինչեւ հասնեի նրանց, զուտ միայն նրա համար, որ ձայնս լսեին»

Հունիս 03,2025 11:36

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Վերջին օրերին հետևում էինք սոցիալական մեդիայում ձեր գրառումներին։ Չե՞ք կարծում, որ ատելության խոսքը, առանց այդ էլ, շատ տարածված է, և այդ ամենին նման հայհոյախառը վիրավորանքներով պատասխանելով` շատ պայթյունավտանգ վիճակ եք ստեղծում (…) որքանո՞վ են դրանք համադրվում «Կրթվելը նորաձև է» շարժմանը»:
Վանաձորում «Կրթվելը նորաձեւ է» բանախոսության ժամանակ այսպիսի հարց ուղղեց լրագրող Կարինե Սիմոնյանը։

Լավ հարց է, իհարկե, որն առաջին իսկ պահից ինձ ուղղվում է նույնիսկ որպես հորդոր.
Դուք մնացեք ձեր բարձունքում, մի ցածրացեք, մի իջեք այդ մակարդակին, որպես երկրի ղեկավարի տիկին օրինակ ծառայեք, նպաստեք մթնոլորտի առողջացմանը, ատելության խոսքը մեր միջավայրում արմատախիլ անելուն եւ այլն եւ այլն։

Սիրելիներս,
Անցած ողջ պրոցեսը «Կրթվելը նորաձեւ է» շարժման մի մասն էր եւ հետապնդում էր հենց ձեր իսկ նշած նպատակները՝ վերջ դնել հանրային խոսքի անթույլատրելի ցածր դրսեւորումներին, ատելության խոսքին, բռնության խոսքին, սեքսիստական խոսքին, կանանց թիրախավորմանը։
Ինչո՞ւ ընտրեցի այդ ճանապարհը։ Արդյո՞ք նյարդերս տեղի տվեցին, չարացա՞, կամ որեւէ այլ բա՞ն կատարվեց։ Իհարկե՝ ոչ։ Պարզապես ժամանակը ցույց տվեց, որ այլ ճանապարհ չկա։ Այդ նպատակին հնարավոր չեղավ հասնել ո՛չ բարձրում մնալով, ո՛չ օրինակ ծառայելով, ո՛չ մեղմ ձեւակերպումներով, ո՛չ կոչերով։

Պարզվեց, որ մեր միջավայրը ապականող մարդիկ մեր պատկերացրածից շատ ավելի ներքեւում են գտնվում, այնքան ցածրում, որ իմ ձայնը նրանց չէր հասնում՝ լսելի չէր, իմ օրինակը նրանց չէր հասնում՝ տեսանելի չէր։ Ստիպված էի իջնել, իջնել, իջնել, այնքան իջնել, մինչեւ հասնեի նրանց, զուտ միայն նրա համար, որ ձայնս լսեին։ Ստացվե՞ց դա ինձ մոտ։ Իհարկե ստացվեց։ Լսեցի՞ն։ Իհարկե լսեցին։

Ես ո՛չ միայն ձայնս հասանելի դարձրեցի։ Ես իմ ձե՛ռքն եմ մեկնում նրանց, որպեսզի օգնեմ վերեւ բարձրանալ։ Եթե չուզեն, նախընտրեն ցածում մնալ, իրենց իրավունքն է, ոչինչ չենք կարող անել, ընտրությունն իրենցն է։

Բայց… Պետք է լուռ մնան։ Շը՛շշշշ։
Իսկ եթե նրանց համար կարեւոր է չլռելը, իրենց տեսակետն ու մոտեցումներն արտահայտելը, ընդդիմադիր լինելը, շատ ավելի ողջունելի։
Միայն թե մեր միջավայրում խոսելու համար պետք է կրթվել։
Պետք է բարձրանալ հատակից։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30