Լրահոս
Օրվա լրահոսը

Սա քաղաքական պայքար չէ, սա հոգևոր դիվերսիա է. Մետաքսե Հակոբյան

Հունիս 03,2025 12:16

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Երբ սրբության հանդեպ սանձարձակվող իշխանությունը փորձում է բարոյականության մասին խոսել, դա ոչ թե կեղծիքի գագաթնակետն է, այլ ազգային ինքնության դեմ բացահայտ ոտնձգություն։ Երբ հայասպան քաղաքականությունը քողարկվում է «հեղափոխական» բարոյականությամբ, իսկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դրվում է հարվածի տակ, սա պարզապես իշխանության այլասերվածության ցուցիչն է։

Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական շրջապատը, ներառյալ Աննա Հակոբյանը, տարիներ շարունակ հետևողականորեն կազմաքանդում են ոչ միայն պետականությունը, այլև հոգևոր հենքը՝ Հայ Առաքելական Եկեղեցին։ Դա անում են ոչ թե բարեփոխելու, այլ արժեզրկելու, ոչ թե արդարության, այլ վրեժխնդրության մղումով։ Նրանք թիրախավորել են այն հաստատությունը, որն անգամ պետականության բացակայության պայմաններում պահել է ազգի միասնությունն ու ոգեղեն ուժը։ Սա քաղաքական պայքար չէ՝ սա հոգևոր դիվերսիա է։

Երբ մի ամբողջ իշխանություն, որը ապացուցել է իր անկարողությունն ու ատելությունը Արցախին, բանակին, ազգային անվտանգությանը, հանկարծ սկսում է «բարոյականության» ու «բարեփոխումների» լեզվով խոսել եկեղեցու մասին, դա ոչ թե լեգիտիմ դիրքորոշում է, այլ կեղծիքով պատված անհայրենիք քաղաքականության շարունակություն։

Հայ Առաքելական Եկեղեցին քաղաքականություն չէ, որ քննարկվի ըստ օրապահանջ շահերի։ Դա ազգային կռիվների միջով անցած, արյամբ կնքված ինստիտուտ է, որը չի կարող ստորադասվել ոչ մեկին՝ առավել ևս նրանց, ովքեր սեփական վարքով մերժել են ազգային և բարոյական բոլոր նորմերը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30