Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե աշխարհիկ կառույցները մնան դիտորդ կամ սպասեն միայն եկեղեցու քայլերին, իշխանությունը հայտնվելու է շահեկան վիճակում. Վահե Հովհաննիսյան

Հունիս 03,2025 13:41

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փոխել հարցադրումը, ու կլինի արդյունք

Այս նոր աննորմալ վիճակում ավելի քան երբեք կարևոր են ճիշտ հարցադրումները։ Պետք է ճիշտ դնել հարցը, որպեսզի պատասխաններ հնարավոր լինի գտնել։

«Ինչ պիտի անի եկեղեցին» հարցադրումը իմ խորին համոզմամբ ոչ ճիշտ հարց է։ Իսկ ի՞նչ ենք մենք ակնկալում եկեղեցուց։ Ճիշտ հարցադրումը այլ է. «Ի՞նչ պիտի անեն աշխարհիկ կառույցները»։

Առաջինի դեպքում՝ մենք բոլորս մեզ դնում ենք դիտորդի տեղ։ Երկրորդի դեպքում՝ դառնում ենք ակտիվ մասնակից։ Քաղաքացին հենց դառնա կողմ, ակտիվ մասնակից՝ թեման կփակվի։

Աշխարհիկ կառույցները պարտավոր են.

  • Զգալ պատասխանատվություն
  • Ձևակերպել իրենց անելիքները
  • Կոորդինացնել քայլերը։

Եթե աշխարհիկ կառույցները մնան դիտորդ կամ սպասեն միայն եկեղեցու քայլերին, ապա իշխանությունը հայտնվելու է շահեկան վիճակում, որովհետև առանց կարմիր գիծ վարկաբեկիչ արշավ է տանելու և իշխանական լծակներով փորձելու  է առաջ տանել իր պլանը՝ ասենք պառակտել եկեղեցին, կամ ստեղծել նոր թեմեր, և այլն  և այլն։ Այլանդակության բազմաթիվ տարբերակներ կան։

Սա եկեղեցու խնդիրը չէ, սա եկեղեցու ռեֆորմների խնդիրը չէ, որ ուզում են փաթեթավորել։ Սա Հայաստանի խնդիրն է, սա հայ ժողովրդի խնդիրն է, հետևաբար ռեակցիան և իշխանության հարձակումների պատասխանները պետք  է գա աշխարհիկ կառույցներից. Քաղաքական, հասարակական, կրթական, մշակութային, մարզական, բիզնես և այլն, ու նաև անհատական մակարդակով. Այդ թվում սփյուռքի հեղինակավոր կառույցներից և անհատներից։

Սա է ճիշտ մոտեցումը։ Բայց սա լուրջ աշխատանք է պահանջում, լուրջ համակարգում։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30