Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Հանրային ձայն» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածու Ասյա Մկրտիչյանի գրանցումը

Հունիս 03,2025 16:47

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 3-ի հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել 2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած «Հանրային ձայն» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածու Ասյա Արմենի Մկրտիչյանի գրանցումը։

Մայիսի 14-ին Ասյա Մկրտիչյանը ԿԸՀ էր ներկայացրել ինքնաբացարկի դիմում, որը նոտարական կարգով վավերացված չի եղել, հետևաբար Ասյա Մկրտիչյանը սահմանված կարգով ներկա է եղել ԿԸՀ նիստին։

Մեկ այլ որոշմամբ հանձնաժողովը փոփոխություն է կատարել 2024 թվականի հոկտեմբերի 28-ի «2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանելու մասին» թիվ 9-Ա որոշման մեջ ավելացնելով նոյեմբերի 16-ը՝ որպես ՏԻՄ հերթական ընտրության օր։

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30