Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսում կառուցվել է ժամանակակից մարզահրապարակ

Հունիս 03,2025 17:51

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ակբա բանկի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Գորիսի համայնքապետարանի համագործակցությամբ Գորիսի «Հաղթանակ» զբոսայգում կառուցվել է ժամանակակից ստանդարտներին համապատասխան մարզահրապարակ։

 

Մարզահրապարակը հագեցած է նորագույն մարզասարքերով՝ հարմարեցված նաև  շարժասայլակով տեղաշարժվող անձանց համար, ինչը համապատասխանում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման 3-րդ (Ամուր առողջություն և բարեկեցություն) և 10-րդ (Անհավասարությունների կրճատում) նպատակներին։

Մարզահրապարակի նախագծման և կառուցման համար որպես գործընկեր ընտրվել է Street Workout ֆեդերացիան։

Ծրագիրն իրականացվել է Ակբա բանկի Visa Բարերար քարտապանների կատարած անկանխիկ վճարումներից ձևավորվող միջոցներով, որոնք Ակբա բանկն իր սեփական միջոցների հաշվին ուղղում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հատուկ հաշվեհամարին՝ հասարակության համար կայուն և հեռանկարային ծրագրեր իրականացնելու նպատակով։

«Որոշեցինք Շիրակի Գյումրի, Լոռու Սպիտակ և Սյունիքի Գորիս քաղաքներում հիմնել մարզահրապարակներ։ Այս մարզահրապարակն ամենամեծն է, քանի որ այստեղ ունենք նաև ֆուտբոլի ու բասկետբոլի դաշտ: Համայնքների համաչափ զարգացման տեսանկյունից համայնքներում իրականացվող կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերը  Ակբա բանկի  համար շատ կարևոր են։ Նշված համայնքներում, ով կցանկանա զբաղվել սպորտով, կունենա մշտական վայր, որտեղ կկարողանա մարզվել ու մյուսներին էլ օրինակով ցույց տալ, թե որքան լավ է առողջ ապրելը», -նշել է Ակբա բանկի Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նարեկ Ասատրյանը։

«Համայնքում պատանիները, աղջիկները հետաքրքրված են առողջ ապրելակերպով և ֆիզիկապես ամուր և ուժեղ լինելու հեռանկարով։ Նման նախաձեռնությունները կարևոր են, որպեսզի սահմանին ապրող պատանիներն ու աղջիկները հոգով և մարմնով առողջ լինեն»,- նշել է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը։

«Նման մարզահրապարակները դաստիարակչական բնույթ ունեն երեխաների ու երիտասարդների կյանքում։ Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր երեխա ու երիտասարդ  փոքր տարիքից սպորտին հասանելիություն ունենա: Նման մեծ մարզահրապարակները հնարավորություն են տալիս ոչ միայն սպորտով զբաղվել, այլև առողջ ժամանց անցկացնել»,- նշել է Street Workout ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանը։

            Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30