Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել է Վահան Շիրխանյանը

Հունիս 04,2025 10:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երկարատև հիվանդությունից հետո այսօր մահացել է Վահան Շիրխանյանը։

Նա 77 տարեկան էր։

Վահան Շիրխանյանը ծնվել է 1947 թվականի հուլիսի 15-ին։ Ավարտել է Թուրքմենստանի պետական համալսարանը՝ ստանալով աշխարհագրագետ-տնտեսագետի որակավորում։ Աշխատել է Բյուրականի աստղադիտարանում։ 

Նա զբաղեցրել է մի շարք պետական պաշտոններ, այդ թվում՝ եղել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։ 1999-2000 թվականներին՝ ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար։

2015 թվականի դեկտեմբերին Վահան Շիրխանյանը ձերբակալվել է ԱԱԾ-ի կողմից՝ Արթուր Վարդանյանի գլխավորած «զինված հանցախմբի» գործի շրջանակում։ Նրան մեղադրանք էր առաջադրվել հանցավոր համագործակցությանը մասնակցելու համար։
2018 թվականի հունիսի 25-ին նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30