Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ն ավելի մատչելի է դարձնում ամառային արձակուրդների կապը ռոումինգում

Հունիս 04,2025 11:08

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ucom-ն իր բաժանորդների համար ավելի մատչելի է դարձնում  ամառային արձակուրդների ընթացքում կապի մեջ մնալը՝ նոր «uTravel 3 ԳԲ» ռոումինգ փաթեթի շնորհիվ։

«uTravel 3 ԳԲ» ռոումինգ փաթեթը բաժանորդներին հնարավորություն է տալիս ամռանը ռոումինգում օգտվել ավելի շատ ինտերնետից ավելի մատչելի գնով։ Փաթեթը մշակվել է ամենապահանջված եվրոպական և հայտնի ծովափնյա ուղղությունների համար, որոնք են Վրաստանը, ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Հունաստանը, Կիպրոսը, Մոնտենեգրոն, Իտալիան և Իսպանիան:

Այս փաթեթի համար բաժանորդները կվճարեն ընդամենը 4990 դրամ ու կունենան 3 ԳԲ ինտերնետ 7 օրվա համար՝ իրենց հանգիստն ավելի հիշարժան դարձնելու ու տպավորություններով ընկերների հետ կիսվելու համար։ Փաթեթը հասանելի կլինի մայիսի 29-ից մինչև սեպտեմբերի 30-ը։

Նշենք, որ Վրաստանում փաթեթը գործում է բոլոր հասանելի օպերատորների ցանցերում, իսկ մյուս երկրներում՝ համապատասխան օպերատորի ցանցին միանալու դեպքում։

«Դեռ անցած տարի մենք ներկայացրել էինք 1 ԳԲ տրամադրող փաթեթ, բայց շուտով հասկացանք, որ ինտերնետի այդ ծավալն էլ չի բավարարում մեր բաժանորդների աճող պահանջներին։ Ու ահա, այս տարի արդեն հանդես ենք գալիս նոր առաջարկով։ Ucom-ի համար սկզբունքային է, որ մեր բաժանորդների թվային փորձառությունը լինի կատարյալ և լիարժեք՝ անկախ նրանց գտնվելու վայրից, ու արտասահմանն էլ այս առումով չպիտի բացառություն լինի», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«uTravel 3ԳԲ» փաթեթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *121*32#։ Այն կարելի է ակտիվացնել նաև Ucom հավելվածի միջոցով:

Հիշեցնենք, որ փաթեթից օգտվելու համար անհրաժեշտ է ռոումինգ ծառայությունը ակտիվացնել մինչև Հայաստանից մեկնելը՝ Ucom հավելվածի օգնությամբ կամ հավաքելով *121#:

Առաջարկի մանրամասն տեղեկությունները կարող եք գտնել այստեղ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30