«ՀՀ քաղաքացիների երջանկությունը պետական բյուջեի ծախսային ուղղություն է ու ծախսային հոդվածների որոշակի տրամաբանություն է»,– այսօր ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, պետք է հասկանանք, որ պետական բյուջեն ամենուր է, ցանկացած քաղաքացի, երբ վարագույրը հետ տանի ու պատուհանից նայի, կտեսնի պետական բյուջեի ծախս կամ պետական բյուջեի ծախսի բացակայություն. «Երջանիկ լինելու համար պետք է լինել պաշտպանված, այսինքն՝ ունենալ ոստիկանություն, դատական համակարգ, որի վրա կարելի է հույս դնել: Ունենալ արդյունավետ ազգային անվտանգության ծառայություն հակաահաբեկչական պայքարի, սահմանադրական կարգի պահպանման գործողությունների համար, ունենալ պաշտպանունակ բանակ, ունենալ ամուր դիվանագիտություն եւ դիվանագիտական ծառայություն…»:
Այսպես Փաշինյանը թվարկելով՝ մարդուն ինչ է պետք երջանիկ լինելու համար եւ թե որոնք են բյուջեի կոնկրետ ծախսային տողերը՝ հասավ մինչեւ իր հեծանիվ քշելուն. «Այդ թվում՝ իմ կողմից հեծանիվ վարելու մղումը: Էդ էլ է որոշակի բյուջետային ծրագրի իրականացում, ցույց տալու համար, որ ամոթ չէ՛, որ 49, 50 տարեկան տղամարդը հեծանիվ քշի, ամոթ չէ ուղղակի: Ամո՛թ է, որ չքշի»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ