Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ինչ-որ մարդիկ ստանձնել են հոգեւոր առաջնորդություն, պետք է որոշակի ստանդարտների հետեւեն. ֆինանսների նախարար

Հունիս 04,2025 13:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ շոկի մե՞ջ է Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումներից:

Ի պատասխան՝ նախարարն ասաց «ոչ» եւ չպատասխանեց հարցին, թե ինչպես է պատկերացնում՝ իրավապահներն ինչպե՞ս պետք է զբաղվեն վեհափառի ու այլ հոգեւորականների կուսակրոնության խախտման-չխախտման հարցով:

Հիշեցնենք, Երևանի Պետական համալսարանում փակ հանդիպմանը ներկա ուսանողը «Ազատությանը» մեջբերել էր Փաշինյանի կոնկրետ հայտարարությունը: «Կասկածի տակ դրեց շատերի կուսակրոնությունը, այդ թվում՝ Գարեգին Բ-ի կուսակրոնությունը և տարբեր թեմերի առաջնորդների կուսակրոնության հարցը, և նշեց, ասեց, որ առաջինը մեզ է ասում որպես էքսկլյուզիվ ինֆորմացիա, որ հանձնարարական է տվել հատուկ մարմիններին գնալ և ստուգել Գարեգին Բ-ի կուսակրոնության հարցը», – պատմել էր Հովհաննես Շամրիկյանը:

«Եթե ինչ-որ մարդիկ ստանձնել են հոգեւոր առաջնորդություն, պետք է որոշակի ստանդարտների հետեւեն, որոնք սահմանված են»,- ասաց նախարարը՝ չկարողանալով հստակեցնել, թե իշխանության 7-րդ տարում ինչպես առաջացավ հոգեւորականներին վերաբերող հարցի հրատապությունը:

Նախարարն այսօր ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս՝ նաեւ անդրադարձել էր 2024 թվականին արձանագրված գնաճի ցուցանիշին՝ ասելով, որ դեկտեմբերին 12 ամսյա գնաճը կազմել է 1,5 տոկոս, իսկ միջին գնաճը՝ 0,3 տոկոս: Նախարարը նաեւ վստահեցրել էր, որ հարեւան երկրների հետ համեմատած էլ՝ Հայաստանում բավականին ցածր տոկոս է կազմել գնաճը ու ըստ այդ ցուցանիշների պնդել, որ կատարյալ ցնդաբանություն են այն բոլոր պնդումները, թե Հայաստանում գնաճն աննախադեպ է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Եթե հոգեւորականներից մեկը գնաճի մասին Ձեր հայտարարությունները կասկածի տակ դնի՝ինչպես կարձագանքեք՞՝կասեք որ նա իր լիազորությունների սահմանը անցնում է՝քաղաքականությամբ է զբաղվում։Երկրի ղեկավարի ինչ գործն է հոգեւորականը կուսակրոն է թե ոչ՝չես հավատում նրանց կուսակրոնությանը նրանց պատարագներին մի մասնակցի՝գնա Կիրանցի սահմանամերձ ադրբեջանական գյուղի մոլլաի ազանը ունկըդրիր…։հա վերջում ասեմ՝սա հերթական «утка»ն է մարդկանց ուշադրությունը ցրելու- – –

Պատասխանել Seyran

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30