Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական ապարատի մեկ ամիս աշխատավարձ չստանալու դեպքում թոշակառուների թոշակը կբարձրանա 111 720 դրամով. Մեսրոպ Մանուկյան

Հունիս 04,2025 14:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի  ֆեյսբուքյան գրառումը

Հարգելի՛ մեր թոշակառուներ և մեր հայրենակիցներ,

Չկարողացա չանդրադառնալ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արտահայտած հերթական անհասկանալի մտքին՝ «Եթե ապրիլին ողջ պետական ապարատը աշխատավարձ չստանար, թոշակները կբարձրանային 1400 դրամ»…

Նիկոլ Փաշինյան, Ձեզ ո՞ր պետական պաշտոնյան է նման հիմարություն ներկայացրել, որ եթե ապրիլ ամսին ամբողջ պետական ապարատը աշխատավարձ չստանա, ապա թոշակները կբարձրանա ընդամենը 1400 դրամ…

Համաձայն վիճակագրական կոմիտեի ՀՀ-ում՝ պետական ապարատում աշխատում է 210 000-ից ավել մարդ, 2023 թվականին թոշակառուների թիվը չի գերազանցել 500 000 թոշակառուն:
Միջին ամսեկան աշխատավարձը կազմում է 266000 դրամ:

Հիմա մի փոքր մաթեմատիկա.

1. Եթե 210000 պետական աշխատավարձ չստանա, ապա կտնտեսվեր 210000*266000=55 860 000 000 դրամ
2. Հիմա ստացված թիվը բաժանենք թոշակառուների թվին 55 860 000 000 / 500000= 111 720

Այսպիսով՝ փաստենք, որ մեկ ամիս պետական ապարատը աշխատավարձ չստանալու դեպքում թոշակառուների թոշակը կբարձրանա 111 720 դրամով:

Հարգելի հայրենակիցներ, գնահատեք ինքներդ…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30