Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ մեր բնակչության գերակշիռ մասը չի զգում, որ իր կյանքը համարյա հինգ անգամ լավացել է, այլ ընդհակառակը՝ զգում է, որ ավելի է վատացել. «Փաստ»

Հունիս 05,2025 09:00

Նիկոլ Փաշինյանը երեկ գնացել էր ԱԺ, որպեսզի հերթական առիթն օգտագործի ու ինքնագովազդով զբաղվի, ձեռքի հետ էլ ներկայացնի բյուջեի կատարման հաշվետվությունը: Ու ինքնագովազդի մրցույթում նորանոր ռեկորդներ սահմանեց, բնականաբար: Նրա ասելով՝ երկիրը աներևակայելի տնտեսական սրընթաց թռիչքի մեջ է: Բյուջեի մուտքերը ռեկորդային ցուցանիշների են հասել, աշխատավարձերը կրկնապատկվել են, մարդկանց կյանքը վերջին տարիներին մի այլ կարգի լավացել է, մի խոսքով՝ մի դրախտ, մի հրաշք վիճակ:

Այդպես էլ ուզում ես ասել՝ «իյա՜, իրո՞ք»:

Եվ մեկ էլ, հոպ, նման բախտավոր ու վարդագույն պատկերներ նկարող Նիկոլ Փաշինյանը տրտնջում է, որ եթե նույնիսկ պետական ողջ համակարգը մեկ ամիս աշխատավարձ չստանա, թոշակն ընդամենը 1500 դրամով կարող են բարձրացնել:

Դեռ հարցի մի կողմն է, որ արդեն իսկ մասնագետները հաշվել են, որ թոշակները կարելի է ավելացնել ոչ թե 1500 դրամով, այլ մոտ 6-7 անգամ ավելի: Եթե պետական համակարգը մեկ ամիս աշխատավարձ չստանա:

Բայց հարցը նույնիսկ դա չէ: Լավ, բա եթե ամեն ինչ այդքան «լավ է ու վարդագույն», այդքան «չալաղաջ է ու բախտավոր», ապա ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ, դժբախտ, վտանգված ու սևաթույր: Ինչո՞ւ է նման հզոր տնտեսություն ունեցող երկիրը միայն վերջին 7 տարվա մեջ մոտ 7 միլիարդ դոլարի պարտք կուտակել: Ինչո՞ւ է նման սրընթաց աճող տնտեսություն ունեցող երկրի կառավարությունը համատարած հարկային տեռոր իրականացնում՝ գործնականում սպանելով փոքր ու միջին բիզնեսը: Ինչո՞ւ ոչ մի լումա թոշակ ու նպաստ չեն բարձրացնում: Վերջապես՝ ինչո՞ւ մեր բնակչության գերակշիռ մասը չի զգում, որ իր կյանքը համարյա հինգ անգամ լավացել է, այլ ընդհակառակը՝ զգում է, որ ավելի է վատացել, շատ ավելի:

Չէ, կան անձինք, որոնց կյանքի նյութական մասը բազմապատիկ լավացել է, ավելին՝ դարձել ճոխ, չաղ ու բախտավոր: Բայց այդ մարդկանց կարելի է մի քանի էջանոց ցուցակում «հաշվել», քանի որ լավացել է բացառապես Փաշինյանի ու նրա քպականների կյանքը: Ու վերջ: Իսկապես վերջ…

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30