Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ իշխանությունների կողմից Ալիևի ռեժիմի գործողությունները «պարզաջրելու» կամ «սպիտակեցնելու» միտումն է նկատվում. «Փաստ»

Հունիս 05,2025 10:37

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վերջին տարիներին միջազգային մակարդակով ավելի ու ավելի հաճախակի ենք ականատես լինում այնպիսի գործընթացների, ինչպիսիք միջազգային իրավունքի խախտումները, մարդու իրավունքների ոտնահարումները և արդարադատության համակարգի քայքայումն են։ Բայց կան պետություններ, որոնք նորանոր «հորիզոններ են նվաճում» այս տեսանկյունից։ Այդ պետություններից մեկն էլ բռնապետական Ադրբեջանն է, որտեղ կառուցվածքային, հետևողական ու համակարգված մոտեցումներ են ձևավորվել այնպիսի հարցերում, ինչպիսիք են մարդու իրավունքների զանգվածային խախտումները, փաստերի կեղծումը, դատական գործընթացների մանիպուլացման և պետության կողմից կատարված հանցագործությունների արդարացումը։ Քիչ չէ, որ Արցախը լիովին հայաթափվեց, մինչ այսօր էլ Ադրբեջանում գերի են պահվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները և այլ հայորդիներ, իսկ նրանց դեմ դատական ֆարսը շարունակվում է։ Բաքուն չի էլ թաքցնում, որ տարածքային նկրտումներ ունի Հայաստանի նկատմամբ։ Սակայն Ադրբեջանի գործողությունների հետ կապված միջազգային արձագանքն անբավարար է, քանի որ Ադրբեջանի նավթն ավելի է գնահատվում, քան համամարդկային արժեքները։ Մյուս կողմից էլ՝ Բաքուն օգտագործում է իր խավիարային դիվանագիտության լծակները՝ բարձացվող ձայները լռեցնելու կամ ճնշելու համար։

Իսկ Հայաստանը, որը մի ժամանակ Ադրբեջանի կողմից կատարվող հանցագործությունների մասով միջազգային հանրության լուսավորողն էր, այլևս չի բարձրացնում Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետ կապված թեմաները։ Ավելին, հայկական կողմը խաղաղության պայմանագիր կնքելու համար նույնիսկ պատրաստ է հրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից, որոնք կարևոր ապացուցողական հենք են իրենց մեջ ներառում ու հետագայում լուրջ խնդիրներ կարող են ստեղծել Բաքվի համար։ Մյուս կողմից էլ՝ ՀՀ իշխանությունների կողմից Ալիևի ռեժիմի գործողությունները «պարզաջրելու» կամ «սպիտակեցնելու» միտումն է նկատվում։ Իշխանությունները սկսում են «դողէրոցքի» մեջ հայտնվել, երբ հանկարծ որևէ կառույց կամ մարմին զեկույց է պատրաստում Արցախի մասին, ադրբեջանական հանցագործությունների կամ Բաքվի սանձարձակ այլ գործողությունների մասին։ Ու այդ կառույցներն անմիջապես հայտնվում են իշխանությունների հարձակումների թիրախում։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30