Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատրոն Դավոյի» ընկերությունները ՊՆ-ին 30 մլն դրամ արժողությամբ ավիացիոն տեխնիկա նվիրեցին

Հունիս 05,2025 12:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում որոշում ընդունվեց, ըստ որի՝ գործարար Դավիթ Գալստյանին (Պատրոն Դավո) պատկանող ընկերությունները ՀՀ Պաշտպանության նախարարությանը ավիացիոն տեխնիկա նվիրեցին։

Ըստ որոշման՝ «ԼԵՅԱ» ընկերության տնօրենը ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված 16.09.202թ. N 24/012 գրությամբ ցանկություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախա­րա­րությանը նվիրել «ԼԵՅԱ» եւ «Ռոյալսիս Էնջիներինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին պատկանող՝ ընդհանուր 30 մլն 104 հազար ՀՀ դրամ արժեքով ավիացիոն տեխնիկական ունեցվածքը՝ ԶՈՒ կարիք­ների համար օգտագործելու նպատակով:

Պաշտպանության նախա­րա­րությունը նպատակահարմար է գտնում նշված գույքի ընդունումը: Որոշման նախագծի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրվող գույքն ընդունվում է որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն եւ ամրացվում է ՀՀ պաշտպա­նության նախարարությանը:

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30