Արցախ TV. «Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրն է՝ Արա Ռոստոմյանը։ Մասնակցել է արցախյան շարժմանը, ընդգրկված էր հայկական կամավորական ջոկատների կազմավորման գործընթացին։ Որդի կորցրած հայրն այսօր էլ շարունակում է պայքարել. որդու գործը կիսատ է մնացել։
Զավակներին հայրենասիրական ոգով է դաստիարակել ու երբեք չի փորձել խանգարել նրանց որոշումներին։ Ասում է՝ Հակոբը պատերազմի մասին չէր սիրում խոսել, եթե խոսում էլ էր, միայն ժպիտով։ Մի վրեժ ու մի հայրենիք. սրանով պիտի առաջնորդվի հայը։ Հավատում է՝ տեսնելու է հայ ժողովրդի վերածնունդը։
Ամբողջական տարբերակը՝