Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարկանիշը մեծամասամբ համապատասխանում է ՏՀԶԿ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման միջազգային ստանդարտին

Հունիս 05,2025 17:00

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ)  հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի կողմից վերջերս հրապարակված փորձագիտական գնահատման հաշվետվության համաձայն, Հայաստանի Հանրապետության վարկանիշը «մեծամասամբ» համապատասխանում է ըստ հարցման տեղեկությունների փոխանակման և թափանցիկության միջազգային ստանդարտին։

Հայաստանում հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման միջազգային ստանդարտների կիրարկմանն ընդառաջ՝ մի շարք միջոցառումներ և նախաձեռնություններ են իրականացվել։ Մասնավորապես, գործընթացի բարձր արդյունավետության ապահովման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկված են ՀՀ ֆինանսների և արդարադատության նախարարությունների, ՀՀ Կենտրոնական բանկի և Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները։ ՊԵԿ-ում հստակեցվել և կանոնակարգվել են տեղեկությունների փոխանակմամբ զբաղվող ստորաբաժանումների գործառույթները։ Իրականացվել են նաև մի շարք օրենսդրական և ենթաօրենսդրական կարգավորումներ։ Կարևոր փոփոխություններից է, որ միջազգային հարցումն այլևս հիմք է հանդիսանում պարզեցված ընթացակարգով դատարանի որոշում ստանալ՝ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը հարկային մարմնին տրամադրելու նպատակով։ Տեղեկությունների փոխանակման և թափանցիկության միջազգային ստանդարտի ներդրման գործընթացի վերաբերյալ ՏՀԶԿ-ի կողմից ներկայացված առաջարկները լրացնելու և կարգավորումները լավարկելու նպատակով առաջիկայում ևս նախատեսվում են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ իրականացնել։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունը 2015 թվականից հանդիսանում է ՏՀԶԿ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման Գլոբալ ֆորումի անդամ: Գլոբալ ֆորումի հիմնական նպատակն է անդամակցող 171 երկրներում ներդնել հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման միջազգային ստանդարտներ, որոնք էականորեն նվազեցնում են հարկերից խուսափելու ռիսկերը, նպաստում հարկային եկամուտների աճին։ Միաժամանակ, միջազգային կազմակերպությունների և ներդրողների համար ստանդարտի ներդրման վերաբերյալ գնահատականը հիմք է հանդիսանում, որպեսզի երկիրը համարվի հուսալի և թափանցիկ։ Փորձագիտական գնահատում անցած երկրներում տեղեկությունների փոխանակման կազմակերպումը և իրականացումն ընթանում են նույն մոտեցումներին համահունչ: Այսինքն, ինչ որ պահից սկսած, առնվազն աշխարհի 171 երկրներում ըստ հարցման տեղեկությունների փոխանակումը տեղի է ունենալու նույն սկզբունքներին համապատասխան։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30