Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է․
Ոռոգման նպատակով Սևանա լճից 2025 թվականի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 131.8 մլն մ3՝ ներառյալ ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված «Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերության 4.3 մլն մ3 ծավալով ջրառը:
Այսինքն, օրենքով նախատեսված առավելագույն ջրառից 38.2 մլն մ3՝-ով պակաս ջրաքանակ։
Լրատվադաշտում որոշումը մեկնաբանվում է որպես ոռոգման նպատակով Սևանա լճից լրացուցիչ ջրառ:
Տեղեկացնում ենք, որ համաձայն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրմանեվ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի՝ Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն քանակ է սահմանել մինչև 170 մլն մ3` բացառելով սույն չափաքանակից ավելի ջրառի իրականացումը Սևանա լճի բացասական հաշվեկշռի պարագայում:
Կարդացեք նաև
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն