Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ հույս ունեմ՝ մեր ռուս գործընկերները վատ պլաններ չունեն ՀՀ մասով. Արարատ Միրզոյան

Հունիս 05,2025 19:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ի՞նչ մակարդակի վրա են այսօր գտնվում ՀՀ-ՌԴ հարաբերությունները, եթե համեմատենք 1920 թվականի հետ, կներեք 2021 թվականի հետ, ի՞նչ տեղաշարժ կա: Այսօր ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ այս հարցը ԱԳ նախարարին ուղղեց ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«ՌԴ-Հայաստան հարաբերություններն, Աստված չանի, համեմատենք 1920 թվականի հետ»,- պատգամավորի սխալ տարեթվին միտումնավոր հղում տալով՝ ասաց նախարարը, հավելելով. «Որովհետեւ 1920 թվականի Ռուսաստանը մի պետություն էր, որն ուզում էր գրավել Հայաստանը եւ դարձնել Ռուսաստանի մաս, ինչը հետո տեղի ունեցավ: Մեծ հույս ունեմ ու հավատացած եմ, որ մեր ռուս գործընկերներն  այդպես տրամադրված չեն եւ այդպիսի վատ պլաններ չունեն Հայաստանի մասով: Մեր հարաբերություններն այսօր ՌԴ հետ շատ գործընկերային են, թղթով մեր պարտավորությունները եւ հարաբերությունները սահմանված են: Փորձում ենք այնպես անել, որ թղթով սահմանված ամբողջ ծավալով այդ պարտավորություններն իրար նկատմամբ իրականացնենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30