Լրահոս
Օրվա լրահոսը

Բիզնեսը պետք է լինի ոչ թե իշխանամետ, այլ՝ պետականամետ. Դավիթ Անանյան

Հունիս 05,2025 21:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Առավոտի» եւ «Շտիգեն» ընկերությունների խմբի «Ազգային բուրժուազիա» նախագծի հերթական թողարկման հյուրն է «DSA խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, տնտեսագիտության թեկնածու Դավիթ Անանյանը: Նրա կարծիքով՝ նախագծի խնդիրը պետք է լինի գործարարների մեջ պատասխանատվություն բորբոքելը՝ նախեւառաջ պետության, հանրության եւ սեփական աշխատակազմի առջեւ: Մյուս կողմից՝ հասարակությունից այդ առումով ակնկալվում է պահանջատեր լինել:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է բիզնեսն առնչվում քաղաքականության, նախընտրական ցիկլերի հետ, հաղորդման հյուրը նշում է, որ գործարարները պետք է օգնեն ոչ թե այս կամ այն իշխանությանը, այլ նպաստեն պետական կառույցների կայացմանն ու զարգացմանը: Տնտեսագետը կարեւորում է օրենսդիր, գործադիր եւ դատական կառույցների հետ բիզնեսի համագործակցությունը:

Հասարակության վերաբերմունքը բիզնեսին՝ կարելի է լավագույնս ներկայացնել Ռուբեն Վարդանյանի օրինակով: Գործարարը, որը նյութական որեւէ խնդիր չուներ, իրեն զոհաբերել է հանուն գաղափարի: Սակայն հիմնական արձագանքն այն է, որ այստեղ կա ինչ-որ թաքնված հաշվարկ, ինչ-որ մեկի ուղղորդում եւ այլն: Դավիթ Անանյանը կարծում է, որ նման վերաբերմունքի պատճառներն են կրթության պակասը եւ խորը անվստահությունը, որը մոտ երկու տասնամյակ սերմանվել է հասարակության մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30