Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանում շարունակում են ցնծալ Նիկոլ Փաշինյանի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ հարձակումներից»․ Գագիկ Համբարյան

Հունիս 05,2025 21:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանում ցնծում են Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ վարվող քաղաքականությունից։ Ըստ քաղաքագետի, այն ադրբեջանական գրեթե բոլոր խոշոր կայքերի քննարկման կարևոր թեմաներից է․ չկա օր, որ անդրադարձ չլինի, նրանք իրենց գոհունակությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանի վարած հակաեկեղեցական քաղաքականության նկատմամբ ու քննարկում են, թե ինչ օգուտ կարող է ստանալ պաշտոնական Բաքուն այս ամենից։

«Ինձ համար բացարձակ զարմանալի չէ, որ Նիկոլ Փաշինյանը նոր արշավ սկսեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ իրեն Կովկասի մահմեդականների առաջնորդ հռչակած Ալաշյուքյուր Փաշազադեի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հասցեին հնչեցրած զառանցանքներից անմիջապես հետո, որտեղ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն մեղադրեց տարածաշրջանային վտանգ ներկայացնելու մեջ։ Ի դեպ, նշեմ, որ Ադրբեջանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և նրա սպասավոր բարձր հոգևորական դասն անվանվում են ֆաշիստ գործիչներ, որոնք հակաադրբեջանական դիրքորոշում ունեն։

Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ ողջունվում է Բաքվում նաև այն կոնտեքստի համաձայն, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վերջին ինստիտուտն է Հայաստանում, որը պաշտպանում է արցախյան հարցի լինելը, չի լուծարել Արցախի թեմը, որը Ադրբեջանի պահանջներից մեկն է․ և սրանով էլ պայմանավորված են նման հարձակումները։

Նիկոլ Փաշինյանը, որը իրեն հռչակել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատարիմ հետևորդ, իրականում այդպես չէ, ինքն աղանդավոր է ու բազմաթիվ ապացույցներ կան դրա վերաբերյալ, գնդակը ստանալով Ադրբեջանից՝ ամեն ինչ անում է գոհացնելու Իլհամ Ալևին ու Ալաշյուքյուր Փաշազադեին»,-ասաց Գագիկ Համբարյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30