Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածել էինք Պուտինի եւ Ալիեւի նույնական խոսույթներով պաստառներ ու տեղեկատվական թերթիկներ, որոնք ապացուցում էին, որ Ալիեւն ուղղակիորեն կրկնում է Պուտինի` ապառազմականացման, դենացիֆիկացիայի եւ «պատմական հողերի վերականգնման արդարության»  կեղծ խոսույթները. Գայանե Աբրահամյան

Հունիս 05,2025 23:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանը գրում է.

«Ադրբեջանցիների հիստերիայի պատճառներից մեկը, որ արդեն բացեիբաց սպառնալիքի անցան, թերեւս իրենց պաշտելի ղեկավարին մշտապես դիկտատոր անվանելն ու Պուտինի հետ համեմատելն  էր, մի բան, որ ես համարում եմ միջազգային, հատկապես ԵՄ կառույցներում խիստ կարեւոր` նաեւ շեշտադրելով երկակի չափանիշները նույնական հանցագործների պատիժների առումով։

Բացի հայտարարություններից` պատրաստել ու տարածել էինք նաեւ Պուտինի եւ Ալիեւի նույնական խոսույթներով պաստառներ ու տեղեկատվական թերթիկներ, որոնք ապացուցում էին, որ Ալիեւն ուղղակիորեն կրկնում է Պուտինի` ապառազմականացման, դենացիֆիկացիայի եւ «պատմական հողերի վերականգնման արդարության»  կեղծ խոսույթները, Ալիեւի դեպքում դա «Արեւմտյան Ադրբեջան» խոսույթն է, Պուտինի դեպքում էլ` «Ռուսական աշխարհը», որի անբաժանելի մաս է համարում Ուկրաինան։

Այս թեմայով ավելի մանրամասն  զեկույց  ունեցա նաեւ մեր կազմակերպության եւ Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի համատեղ հավելյալ միջոցառմանը (side event), որն իրականացրեցինք համաժողովի շրջանակում եւ մանրամասներն առաջիկայում կներկայացնենք»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30