Աննախադեպ ձեռքբերում Հայոց ցեղասպանագիտության համար
Ուրախությամբ ու հպարտությամբ տեղեկացնում ենք, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «International Journal of Armenian Genocide Studies» գիտական ամսագիրն ընդգրկվել է Scopus միջազգային հեղինակավոր գիտատեղեկատվական շտեմարանում:
Սա կարևոր և նշանակալի ձեռքբերում է ոչ միայն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, այլև ողջ Հայոց ցեղասպանագիտության ոլորտի համար, որը վկայում է Հայոց ցեղասպանության հետազոտության աճող միջազգային արժեքի և գիտական հնչեղության մասին։ Շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր այս ուղու ստեղծման և կայացման մեջ ներդրում են ունեցել:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ