Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլը ցանկանում է կաթողիկոս ընտրել՝ մոռանալով, որ Հայ առաքելական եկեղեցին համահայկական կառույց է, այլ ոչ թե` հայաստանյան. Կիմ Բալայան. «Հրապարակ»

Հունիս 10,2025 10:34

Զրուցել ենք ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանի հետ:

– Փաշինյանը դատավորներին վեթինգի ենթարկելուց, ՍԴ-ն հակասահմանադրական ճանապարհով վերցնելուց հետո անցել է Եկեղեցուն: Նա գրառում է արել՝ հանրությանը կոչ անելով պայքարել կաթողիկոսի դեմ, նրան հանել Վեհարանից: 

– Ամբողջ աշխարհում կա մի սկզբունք. իշխանություններն ունեն երեք թեւ, եւ որեւիցե թեւ մյուսի նկատմամբ չունի գերիշխանություն, ուստի չունի իրավունք՝ միջամտելու մյուսի գործերին: Չնայած այս ամենին, Նիկոլ Փաշինյանի համար որեւէ կանոն, ընդ որում` սահմանադրական նորմ, չի գործում: Ես չեմ կարող հաստատ համոզմունք հայտնել. դա իր անգրագիտությունի՞ց է բխում, թե՞ այն ծրագրի շահերից, որի համար իրեն իշխանության են բերել: Երբ Սահմանադրական դատարանի լիազորությունները դադարեցրին` հակասահմանադրական ճանապարհով, եւ Նիկոլի ուզած մարդկանցով համալրեցին տվյալ դատարանը, ամեն բան սպասելի է նման իշխանությունից: Դատարաններ էին շրջափակում, բայց գործադիր իշխանությունն ի՞նչ իրավունք ունի խառնվել դատական իշխանության գործերին: Ո՞վ է նրան այդ իրավունքը տվել: Եթե մենք ունենայինք իսկապես իրավական պետություն, ապա ամեն ինչ այլ կլիներ: Դժբախտաբար, պետք է արձանագրենք, որ Հայաստանը մինչեւ 2018 թվականը շատ ավելի իրավական պետություն է եղել, քան 2018-ի հայտնի իրադարձություններից հետո: Հակառակ դեպքում գլխավոր դատախազն անմիջապես պետք է քայլեր ձեռնարկեր, երբ Փաշինյանն իր պաշտոնեական դիրքը չարաշահեց: Բայց, ինչպես տեսնում ենք, այսօր Գլխավոր դատախազությունը, Հակակոռուպցիոն կոմիտեն, Քննչական կոմիտեն, Ազգային անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունը լուծում են մեկ խնդիր. կատարել Նիկոլի կամքը, այլ խնդիր չեն լուծում: Նույն բանն այսօր անում է եկեղեցու հանդեպ, բայց Սահմանադրության մեջ հստակ գրված է, որ պետությունն ու եկեղեցին իրարից անջատ են, սակայն Նիկոլը ցանկանում է կաթողիկոս ընտրել՝ մոռանալով, որ Հայ առաքելական եկեղեցին համահայկական կառույց է, այլ ոչ թե` հայաստանյան: Արդեն ժողովրդի համբերության բաժակը վաղուց լցվել է, պիտի մարդիկ փողոց դուրս գան եւ համապատասխան քայլեր ձեռնարկեն:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30